Այսօր Անաստաս Միկոյան հիշատակի օրն է. Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նա փրկել է գնդակահարությունից Ավետիք Իսահակյանին,Երվանդ Քոչարին ու Հովհաննես Բաղրամյանին։
Նաեւ նրա շնորհիվ կառուցվեց Մեծ Եղեռնի հուշահամալիրը։
Նա ամեն ինչ արեց,որ Հայաստանը դառնա արդյունաբերական զարգացած երկիր։
Անաստաս Միկոյան…
Այսօր նրա հիշատակի օրն է։
Մարդ ,ով փրկեց մարդկությունը Երրորդ աշխարհամարտից։
Մարդ,ով մի քանի համաշխարհային ռազմական բախում կանխեց իր դիվանագիտական տաղանդով ու հեղինակությամբ։
Բեռլինի ու Կարիբյան ճգնաժամ։
Էյզենհաուերի ու Ադենաուերի ,Կաստրոյի եւ Քենեդու հետ բանակցություններ։
Հարավսլավիական ու չինական կնճիռների լուծում։
Հանդիպումներ Տիտոյի ու Մաոյի հետ։
Եվ վերջապես Հնդկաչին եւ Ինդոնեզիա։
Այս բոլոր աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը Միկոյանի ուղիղ մասնակցությամբ է հաջողվել։
Մեր իշխանության սխալներից մեկն էլ Երեւանում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հետաձգումն էր։
Ադրբեջանցիները կերազեին Անաստաս Միկոյանի 1 տոկոս ազդեցությունն ու հեղինակությունն ունեցող գոդծիչ ունենային։
Նրան ամենադիպուկը բնութագրել ու գնահատել է Շառլ դե Գոլը ,ով Միկոյանի մասին ասել է.
«Միկոյանը համաշխարհային մասշտաբի պատմական անհատականություն է»։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



