Հայաստանի ու ԵԱՏՄ երկների միջև առևտրաշրջանառությունը հասել է 2.8 մլրդ դոլարի. Փաշինյան
ECONOMICSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի ու ԵԱՏՄ երկների միջև առևտրաշրջանառությունը այս տարվա 8 ամիսներին հասել է 2.8 մլրդ դոլարի և անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 74 տոկոսով։ Հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպման ժամանակ։
«Չնայած ծանր աշխարհաքաղաքական ու տնտեսական իրավիճակին ամբողջ աշխարհում, շարունակվում է խորանալ գործընկերային հարաբերությունները Եվրասիական միության անդամ երկրների միջև։ Գլոբալ մարտահրավերների պայմաններում այս տարի կարելի է վստահաբար արձանագրել փոխադարձ առևտրի դրական միտումները»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է երկու անգամ, իսկ ներմուծումը ավելացել է 58 տոկոսով։
Անդրադառնալով արդյունաբերությանը` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն միության գլխավոր ոլորտներից մեկն է։
«Արդյունաբերական կոոպերացիան հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում կբարձրացնի ԵԱՏՄ երկրների մրցունակությունը»,– հայտարարեց նա։
Հայաստանի վարչապետը անդրադարձավ նաև ԵԱՏՄ երկների միջև էլեկտրոնային առևտրին ու նշեց, որ այս ոլորտը կարգավորման կարիք ունի։ Նա կարևորեց կարգավորող նորմերի շուտափույթ ընդունումը, որոնք պետք է հիմնված լինեն ապրանքները իրացնող երկրների հարկման սկզբունքների վրա։
Հիշեցնենք՝ Երևանում հոկտեմբերի 20–ին և 21–ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



