Yerevan, 19.July.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ւր են տանում աշխարհաքաղաքական գործընթացները. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Չնայած Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերը վերջերս հանրաքվեով միացան ՌԴ-ին, Ուկրաինայում ռազմական գործողությունները Արևմուտքի հրահրմամբ ինտենսիվորեն շարունակվում են, իսկ այդ ֆոնին Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների մակարդակը հասել է պատմական մինիմումին։ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները և ՌԴ-Արևմուտք տնտեսական դիմակայությունը լուրջ հետևանքներ են ունենում ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի, այլ նաև ընդհանրապես համաշխարհային տնտեսության վրա՝ արգելակելով տնտեսական աճն ու հումքի մատակարարման շղթաները։ Դրա համար էլ Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակաբար ահազանգում է համաշխարհային ռեցեսիայի աճող ռիսկի մասին՝ միաժամանակ կանխատեսելով, որ 2023 թվականն ավելի բարդ տարի է լինելու։

Բայց աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերափոխումները միայն ՌԴԱրևմուտք դիմակայությամբ չեն ավարտվում։ Արևմուտքում՝ մասնավորապես ԱՄՆ-ում, դիտարկվում է այն իրողությունը, որ միջազգային հարաբերություններում և համաշխարհային տնտեսության մեջ իրենց դիրքերի պահպանման համար լուրջ մարտահրավեր է դարձել Չինաստանը։ Այս տեսանկյունից առաջին հերթին նկատի է առնվում Չինաստանի տնտեսական և տեխնոլոգիական առաջանցիկ զարգացումը, դրա համար էլ ԱՄՆ-ը նախատեսում է նոր սահմանափակումներ մտցնել Չինաստան չիպերի և կիսահաղորդիչների արտահանման վրա։ Չինաստանին զսպելու քաղաքականության շրջանակներում է նաև այն իրողությունը, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թայվանի ինքնապաշտպանությանը, իսկ Չինաստանը Թայվանը համարում է իր անբաժանելի մասը։ Օրերս էլ Պեկինում կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի բացման ժամանակ երկրի նախագահ Սի Ծինփինը հայտարարեց Թայվանում անջատողականության դեմ պայքարի վճռականության մասին։ Սակայն միջազգային գործընթացների սպեկտորը ավելի լայն է։

Ներկայում կան նաև այլ պետություններ, որոնք փորձում են լուրջ դերակատարություն ստանձնել համաշխարհային քաղաքականության մեջ։ Այդ պետություններից մեկն է Թուրքիան, որն անդամակցելով ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական բլոկին՝ այնուամենայնիվ փորձում է որոշակի հարցերում համագործակցել Ռուսաստանի հետ։ Բայց Անկարան այդպիսի քայլի է գնում ոչ թե որ թեթևացնի Ռուսաստանի ծանր դրությունն, այլ նպատակ է հետապնդում մի շարք դեպքերում հնարավորություն ստանալ շանտաժի ենթարկել Արևմուտքին և զիջումներ կորզել։ Օրինակ՝ երբ ԱՄՆ-ը հրաժարվում է Թուրքիային մատակարարել F-16 կործանիչներ, ապա Թուրքիան իսկույն հայտարարում է, թե սկսել է դիտարկել ռուսական Су-35 կործանիչների գնումը։

Այս ամենի հետ մեկտեղ, Անկարան փորձում է իր դերակատարությունը մեծացնել Սև ծովի տարածաշրջանում և միջնորդի դերակատարություն ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Եվ պատահական չէ, որ հացահատիկային համաձայնագիրը, որի արդյունքում ուկրաինական հացահատիկը Սև ծովի նավահանգիստներից դուրս բերվեց դեպի համաշխարհային շուկա, Թուրքիայի միջնորդությամբ հուլիսի 22-ին կնքվեց հենց Ստամբուլում։ Այդուհանդերձ, աշխարհաքաղաքական ցունամիի պայմաններում Թուրքիայի գլխավոր նպատակը մնում է պանթուրքական ծրագրերի և «Մեծ Թուրանի» գաղափարի իրագործումը։ Դրա համար էլ Անկարան շատ մեծ ջանքեր է գործադրում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման համար, որով էլ բացվելու է պանթուրքիզմի ճանապարհը նախ դեպի Ադրբեջան, ապա նաև Միջին Ասիա։ Եվ ինչքան էլ Թուրքիան ու ՌԴ-ն փորձեն տարբեր հարցերում համագործակցել, միևնույնն է, նրանց շահերը ռազմավարական տեսանկյունից հակասում են միմյանց։ Պանթուրքական ծրագրերը ռումբ են նախ Իրանի, ապա նաև Ռուսաստանի համար։ Ուստի պատահական չէ, որ Ռուսաստանի և Իրանի միջև խոր համագործակցություն է ձևավորվում։ Այն առաջին հերթին վերաբերում է էներգետիկ ոլորտում փոխգործակցությանը։

Այս փոխգործակցության շրջանակներում է, որ իրանական պաշտոնյաները հայտարարում են, թե Ռուսաստանը 44 միլիարդ դոլար ներդրում է կատարելու գազատարի կառուցման և հանքավայրերի զարգացման համար։ Իրանն էլ իր հերթին ռազմական օգնություն է տրամադրում Ռուսաստանին։ Տեսնում ենք, թե ինչպես են իրանական անօդաչուները վճռական նշանակություն ունենում Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքի վրա։ Իսկ այժմ էլ Արևմուտքն իր մտահոգությունն է հայտնում, որ Իրանը կարող է «Ֆաթեհ-110» և «Զոլֆաղար» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ տրամադրել Ռուսաստանին։ Ավելին, Իրանն ու Ռուսաստանը նախատեսում են մինչև տարեվերջ ստորագրել համապարփակ համագործակցության համաձայնագիր։

Առաջիկա ամիսներին երկու երկրների միջև վերջնական համաձայնության գալու դեպքում Իրանի և Ռուսաստանի միջև կգործարկվի SWIFT-ի նմանությամբ ֆինանսական փոխանակման համակարգ։ Մյուս կողմից էլ պետք է նկատի ունենալ, որ հենց Իրանն է իր վրա վերցրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրականացման խոչընդոտման առաքելությունը։ Թեհրանն ամենաբարձր մակարդակով հղում է այն ուղերձը, թե թույլ չի տա, որ Հայաստանի հետ իրենց ցամաքային կապն արգելափակվի։ «Զանգեզուրի միջանցքի» պահով Ադրբեջանի ու Թուրքիայի ակտիվացմանը Թեհրանը պատասխանում է Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող խոշոր զորավարժություններով։ Իրանն ավելի ակտիվ քաղաքականություն է վարում նաև հարևան Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում։

Դրանով է պայմանավորված, որ Թեհրանը նախաձեռնեց Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը։ Մյուս կողմից էլ ռուս խաղաղապահներն են երաշխավորում այսօր Արցախի անվտանգությունը։ Սա վկայում է այն մասին, որ ինչքան էլ Մոսկվան ծանրաբեռնված լինի ուկրաինական ճակատով, միևնույնն է, փորձելու է Հարավային Կովկասը պահել իր ուղեծրում։ Ուստի, բոլորովին պատահական չէ, որ բազմաթիվ վերլուծաբաններ արդեն խոսում են տարածաշրջանում ՌուսաստանԻրան առանցքի ստեղծման մասին։ Միևնույն ժամանակ ակնհայտ է դառնում, որ Թուրքիան ամեն ինչ անելու է, որ Հայաստանը Իրանին կապող ճանապարհը դադարի գործելուց, Ռուսաստանը դուրս գա նախ՝ Արցախից, որպեսզի Ադրբեջանն ամբողջովին ընկնի թուրքական ազդեցության տակ, ապա՝ նաև Հայաստանից, որպեսզի Հայաստանը ևս ընկնի թուրքական ազդեցության տակ։ Իսկ ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա իրատեսականության դիրքերից նայելու դեպքում կարող ենք տեսնել, որ արևմտյան երկրները տարածաշրջանում չունեն ռեալ ներկայություն։

Նրանց հիմնական խնդիրը ՌԴ-ին դուրս մղելն է տարածաշրջանից, ինչն էլ կարող են կատարել միայն Թուրքիայի միջոցով։ Իհարկե, այս ամենը չի նշանակում, թե չպետք է համագործակցենք արևմտյան պետությունների հետ, սակայն տարակուսելի է, որ ՀՀ իշխանությունները չափազանց մեծ հույսեր են կապում Արևմուտքի հետ ու հակառուսական տրամադրություններ են սերմանում հանրության շրջանում։ Այնինչ, ընթացիկ գործընթացները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը և Իրանը մտադիր են առավել ամրապնդել իրենց դիրքերը։ Ու այս իրողությունը պետք է ծառայեցնել Հայաստանի շահերին՝ մեր կորսված դիրքերը վերականգնելու և թուրք-ադրբեջանական տանդեմին հակակշռելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026