Շոլցը հայտարարել է, որ ՌԴ-ն Գերմանիային չի սպառնացել ուկրաինական ճգնաժամի սրումով
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանը երբեք Գերմանիային չի սպառնացել ուկրաինական ճգնաժամի սրումով: Այս մասին Die Welt թերթի հետ զրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Պարբերականի լրագրողները հետաքրքրվել են՝ սպառնացել է արդյոք երբևէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հակամարտության սրմամբ, ինչին Շոլցը պատասխանել է, որ արևմտյան լրատվամիջոցները բավական ազատ են մեկնաբանում Բեռլինի ու Մոսկվայի միջև բանակցությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները։
«Հարգելի պատճառներով ես չեմ հայտնում Ռուսաստանի նախագահի հետ վարած իմ բանակցությունների մասին: Բայց ահա թե ինչ կարող եմ ասել. այն հաղորդագրությունները, որոնք ես կարդացել եմ այդ բանակցությունների ընթացքում տեղ գտած ենթադրյալ սպառնալիքների մասին, կեղծ են»,- ասել է Գերմանիայի կանցլերը: