Իրանը տեսնում է, որ Հայաստանի օտարածին իշխանությունները խճճել են բոլոր կողմերի շահերը. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի թվիթերյան գրառումը բավական հետաքրքիր նրբերանգ ունի: Նախարարը նշել է. «Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ՝ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև սահմանգծման, օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ»:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի թվիթերյան գրառումը բավական հետաքրքիր նրբերանգ ունի: Նախարարը նշել է. «Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ՝ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև սահմանգծման, օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ»:
Կարծում եմ, այս գրառման բանալի բառերն են «...օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ» ձևակերպումը:
Բավական տարողունակ միտք է, որով Իրանը պաշտոնապես իր մտահոգությունն է հայտնել Հարավային Կովկասում օտարերկրյա շահերի բազմազան և հակասական ներգրավվումների վերաբերյալ: Հայաստանի իշխանություններն իրենց բաժին նեգատիվ դերակատարությունն են ունեցել այս հարցում, հատկապես, որ տարբեր կողմերի տվել են հակադիր խոստումներ, որոնցից յուրաքանչյուրը հղի է սպառնալիքներով:
Իրանը տեսնում է, որ Հայաստանի օտարածին իշխանությունները խճճել են բոլոր կողմերի շահերը, ինչի արդյունքում տարածաշրջանում եփվում է նոր պատերազմի կաթսան: Ընդ որում, հնարավոր այդ պատերազմն այս անգամ կարող է ներքաշել բոլոր արտաքին ուժերին:
Հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի ռազմա-քաղաքական ծանրաբեռնվածությունը, Իրանը փորձում է ինքնուրույն կանխել Հայաստանի կապիտուլյանտների թուլամորթ քաղաքականությամբ նորոգվող տարածաշրջանային նոր աղետը, որը սպառնալիք է նաև Իրանի համար: Ընդ որում, դատելով զորավարժությունների մասշտաբից և ուղղություններից` ԻԻՀ տրամադրվածությունն առավել քան լուրջ է:
Հուսանք, որ հավաքական Արևմուտքը, թուրք-ադրբեջանական տանդեմի միջոցով չի գեներացնի այնպիսի գործընթաց, որտեղ կապիտուլյանտները, հանուն իրենց թշվառ իշխանությունը պահելու` նորից դառնան մարդկային ու տարածքային հսկայական կորուստների պատճառ:
1
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
2
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
3
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



