Հարավային Կորեան լայնամասշտաբ զորավորժություններ է սկսել Դեղին ծովում
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 24-ին, Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը լայնամասշտաբ զորավորժություններ են սկսել Դեղին ծովում, որոնց մասնակցում են ինչպես ցամաքային զորքերը, այնպես էլ օդուժը, առափնյա ծառայության զորքերն ու ամերիկյան զինուժը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Yonhap գործակալությունը։
Զորավարժությունները տևելու են չորս օր և անցկացվում են հարավկորեական բանակի ավելի խոշոր զորավարժությունների՝ հոկտեմբերի 18-28-ն անցկացվող Հոգուկ ամենամյա զորավարժությունների շրջանակում։
Զորավարժությունները միտված են երկրի զինուժի օպերատիվ համատեղ կարողությունների բարձրացմանը ծովում հատուկ գործողություններին հակազդելու և միջկորեական սահմանագծի մոտ Հյուսիսային Կորեայի սադրանքներին արձագանքելու համար։ Դրանցում ներգրավված է ավելի քան 20 ռազմանավ, այդ թվում էսկադրային ականակիրներ ու Aegis ֆրեգատներ, ինչպես նաև ուղղաթիռներ, F-15K և F-16 կործանիչներ ու A-10 գրոհային ինքնաթիռներ։