Սա, անշուշտ, մեզ մեծ հույս է տալիս. Վրաստանի վարչապետը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների մասին
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Վրաստանի կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, հայտարարում է իր լիակատար պատրաստակամության մասին՝ շարունակելու աջակցել տարածաշրջանում խաղաղության քաղաքականությանը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վրաստանում կայացած համատեղ ասուլիսում։
Ինչպես գրում է sputnik-georgia.ru-ն, Ադրբեջանի նախագահը երկուշաբթի աշխատանքային այցով ժամանել է Թբիլիսի։ Այցի ընթացքում Ղարիբաշվիլին և Ալիևն առանձնազրույց են ունեցել։
Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը համատեղ մամուլի ասուլիսում, տարածաշրջանում և աշխարհում արագ փոփոխվող և բարդ մարտահրավերների պայմաններում մեծ նշանակություն է տրվում խաղաղությանը և կայունությանը:
«Մենք անդրադարձել ենք նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին, վերջին շրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղության բանակցությունների գործընթացի մեկնարկի մասին համաձայնությանը։ Սա, անշուշտ, մեզ մեծ հույս է տալիս: Այստեղ ես ուզում եմ վերահաստատել, որ Վրաստանը, անձամբ ես, և մեր կառավարությունը լիակատար պատրաստակամություն ենք հայտնում շարունակելու և աջակցելու խաղաղության քաղաքականությանը, որը մենք սկսել ենք միասին»,- ասել է Ղարիբաշվիլին։
Միաժամանակ Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ խաղաղ հարևանության նախաձեռնությունը չի հակասում կամ փոխարինում համագործակցության այլ ձևաչափերին, այլ ընդհակառակը, օգնում է:
«Ես հավատում եմ, որ միասին մենք կանենք շատ ավելի կարևոր բաներ: Ես նաև ողջունում եմ Պրահայում ձեր կողմից հնչեցրած նախաձեռնությունը՝ Հարավային Կովկասում համատեղ եռակողմ քննարկման ձևաչափի մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ», - ասել է Ղարիբաշվիլին:
Անցյալ տարվա դեկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սկսել է «Խաղաղ հարևանության նախաձեռնությունը»։ Նա հարևաններին առաջարկել է ստեղծել ոչ պաշտոնական երկխոսության տարածաշրջանային հարթակ, որին կմասնակցեն Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը։