Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականին պետական բյուջեից պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտների ֆինանսավորումը կավելացնեն 4,6 տոկոսով՝ մինչև 5 միլիարդ 320,1 միլիոն մանաթ (3 միլիարդ 129,5 միլիոն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով):
Նման ծախսեր նախատեսված են Ադրբեջանի 2023 թվականի պետական բյուջեի նախագծով, որը ներկայացված է երկրի Միլլի Մեջլիս (խորհրդարան):
Ընդհանուր առմամբ, հաջորդ տարի նախատեսվում է բյուջեի բոլոր ծախսերի 16%-ը հատկացնել պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը։
Պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի կառուցվածքում 2023 թվականին պաշտպանության ոլորտի կարիքների համար նախատեսված է 2 միլիարդ 403,4 միլիոն մանաթ, ազգային անվտանգությանը՝ 364,2 միլիոն մանաթ, սահմանային ծառայության կարիքների համար՝ 470,8 միլիոն մանաթ։
Բացի այդ, հաջորդ տարի նախատեսվում է 2 միլիարդ 70 միլիոն մանաթ (1,2 միլիարդ դոլար) ուղղել պաշտպանության ոլորտում հատուկ նշանակության նախագծերի և գործողությունների իրականացմանը։ Մնացած ծախսերը կօգտագործվեն այլ նպատակներով։