Yerevan, 29.October.2026,
00
:
00
BREAKING

Հայաստանի ու Ադրբեջանի միջև «միջանցքի» հարցը՝ բանավեճի առիթ Եվրախորհրդարանում

POLITICS

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև «միջանցքի» հարցը այսօր բուռն բանավեճի թեմա դարձավ Եվրախորհրդարանում: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կրքերը բորբոքվեցին, երբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները Միության Արտաքին գործերի և անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ժան Մարկոս Սկուպայից հետաքրքրվեցին` ինչպե՞ս է Բրյուսելը վերաբերում Ադրբեջանի այս պահանջին: Բարձրաստիճան դիվանագետը խուսափեց ուղիղ պատասխանից:

«Միջանցքի մասով` մենք չէ, որ պետք է կարծիք հայտնենք, մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի կողմերի միջև երկխոսությունը խթանենք` խաղաղության պայմանագիր կնքելու համար: Իսկ այդ հարցերը կողմերը պետք է քննարկեն», - նշել է Սկուպան:

Արտգործնախարարության բարձրաստիճան դիվանագետի այս պատասխանը ներկաներին չգոհացրեց: Պատգամավորները, սակայն, շատ ավելի բուռն արձագանքեցին ԵՄ կառավարության ներկայացուցիչ Բելա Նեստերովային. հարցին` ինչպե՞ս է Բրյուսելը վերաբերում միջանցք տրամադրելու` Ադրբեջանի պահանջներին, Եվրահանձնաժողովի պաշտոնյան պարզապես պատասխանեց` տեղյակ չէ` ինչ միջանցքի մասին է խոսքը:

«Ապշած եմ լսել, որ Արտաքին հարաբերությունների ծառայությունն ասում է` չգիտի ինչ միջանցքի մասին է խոսքը: Սա ամենամեծ աշխարհաքաղաքական հարցերից մեկն է, սա կարող է հաջորդ մեծ պատերազմի պատճառը դառնալ», - արձագանքեց Սլովենիայից ընտրված Կլեմեն Գրոշեյլը:

Պատգամավորները առավոտից քննարկում էին Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ նոր զեկույցների նախագծերը:

Ադրբեջանի մասով փաստաթուղթն արձանագրում է, որ Բաքուն Միության ռազմավարական գործընկերն է, որը խոստացել է ավելացնել վառելիքի մատակարարումը նոր շուկաներ գտնելու առումով:

«Ադրբեջանը Եվրամիության ռազմավարական տնտեսական գործընկերն է մնում, մենք մոտ ենք համապարփակ համաձայնագրի կնքմանը, որ էլ ավելի կբարելավի մեր տնտեսական համագործակցությունը: Հուշագիրը, որը ստորագրվել էր եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենի և Ադրբեջանի միջև հուլիսին, մեզ հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել էներգետիկ միջոցները և նվազեցնել վառելիքի գները»:

Մանրամասն անդրադառնալով Բաքվի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու ծրագրերին` փաստաթղթի հեղինակ Ժելյանա Զովկոն մի քանի բառով խոսեց նաև այդ երկրում մարդու իրավունքներ ու խոսքի ազատության ոտնահարումների մասին` կրկին առաջացնելով ներկաների վրդովմունքն ու տարակուսանքը:

«Մենք չենք կարող հանդուրժել այդ երկրում կատարվող վայրագությունները` հանուն գազի», - հայտարարեց պատգամավոր Իզաբելա Սանտոսը` կոչ անելով այս հարցերն առավել հստակ դնել:

«Մենք չպետք է հետևենք Եվրահանձնաժողովի ղեկավար Ֆոն դեր Լայենի օրինակին, ով հուշագիր ստորագրեց բռնապետ Ալիևի հետ, սեղմեց նրա ձեռքը` չհանդիպելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության հետ: Այսօր մենք աջակցում ենք Ուկրաինային, քանի որ զոհասեղանին են մեր արժեքները, և դրանք պետք է առաջնային լինեն նաև Հայաստանի դեպքում», - պնդում էին պատգամավորները` կոչ անելով Եվրամիության պաշտոնյաներին խոսքերի փոխարեն գործի անցնել:

Չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան ընդգծեց` հարաբերությունները սերտացնելուց առաջ Բրյուսելը պետք է հստակ նախապայմաններ դնի Ադրբեջանի առաջ. «Մենք չպետք է ստենք ինքներս մեզ` նախագահ Ալիևը նախագահ Պուտինից շատ չի տարբերվում, և մեր հարաբերությունների խորացումը պետք է տեղի ունենա միայն իրական, փաստացի փոփոխություններից հետո, որոնք մինչ օրս չենք տեսել»:

Չնայած պատգամավորների կոչերին ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված քննադատություններին` այդ կառույցի ներկայացուցիչ Բելա Նեստերովան որևէ խոսք չասաց Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին: Փոխարենն ընդգծեց, որ Միությունն աշխատում է մարդասիրական հարցերում կողմերին աջակցելու ուղղությամբ, և Ադրբեջանի ամենամեծ դոնորն է` ականազերծման հարցում:

«Հավատս չի գալիս, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը եկել է այստեղ, և որևէ բառ չի ասում մարդու իրավունքների մասին... Այդ երկրում մարդիկ կան, որոնց արտաքսել են, զրկել քաղաքացիությունից, կներեք, տիկին, մենք հասկանում ենք էներգետիկ կարիքները, բայց խոսքը միջազգային պարտավորությունների ու համաձայնագրերի կոպտագույն ոտնահարման մասին է», - վրդովվեց իսպանացի Նաչո Սանչես Ամորը:

Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մասին զեկույցներում Եվրախորհրդարանը քննադատում է Միության պասիվ դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, ընդգծելով, որ այն հնարավորություն տվեց Ռուսաստանին ու Թուրքիային էլ ավելի մեծացնել ազդեցությունը Հարավային Կովկասում: Միաժամանակ պատգամավորները ողջունում են կողմերի միջև երկխոսությանը նպաստելու` Եվրոպական Խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ջանքերը` հորդորելով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին լիովին ներգրավել խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում:

«Նախագահ Միշելի, նախագահ Մակրոնի ջանքերը, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները լուրջ ազդակներ են ուղարկում, որ մենք նաև փորձում ենք հետ բերել այս երկրները Ռուսաստանից», - հայտարարեց Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոն:

Զեկույցների վերջնական տեքստերը պետք է քննարկվեն և ընդունվեն հունվարին` Եվրախորհրդարանի լիագումար նիստում: Դրանք, սակայն, կիրառման պարտադիր ուժ չունեն:

Ինչպես այսօր Հայաստանի հարցով համազեկուցողը հիշեցրեց` նույն դահլիճում ավելի քան մեկ տարի առաջ հատուկ զեկույց է ընդունվել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ, սակայն, նրանք մինչ օրս մնում են Ադրբեջանի բանտերում:

Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location