Իրանում սպանվել են ԻՀՊԿ-ի բարձրաստիճան սպան և «Բասիջ»-ի հրամանատարներից մեկը
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հարավարևելյան շտաբը հայտնել է, որ Իրանի հարավ-արևելքում և արևմուտքում անհայտ անձանց կողմից գնդակահարության հետևանքով զոհվել են ԻՀՊԿ երեք անդամներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tasnim գործակալությանը։
Հաղորդվում է, որ «Բասիջ» կազմակերպության հրամանատարներից մեկի՝ Ջավադ Կիհայի հետ ավտոմեքենայում գնդակահարվել է նաև ԻՀՊԿ-ի Մոլլաշախի անունով գնդապետը։
Tasnim գործակալությունը նշում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաները տուն էին վերադառնում աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ անհայտ անձինք, գտնվելով մեքենայում, կրակ են բացել նրանց վրա «Կալաշնիկով» ինքնաձիգից։
Սոցցանցերում հայտնվել են գնդակոծված մեքենայի պատկերները, որոնցում ուղևորների մարմիններն են: