Չավի․ Պետք է մոռանանք Չեմպիոնների լիգայի մասին
SPORTՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կրած 0:3 հաշվով պարտությունն ու փլեյ-օֆֆի ուղեգիր չնվաճելը։ Խմբից դուրս եկան «Բավարիան» ու Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը»։
«Ոչինչ չենք կարող անել, «Բավարիան» մեզնից ուժեղ էր։ Սա է հիմա մեր իրականությունը։ Պետք է մոռանանք Չեմպիոնների լիգայի մասին եւ կենտրոնանանք մյուս մրցաշարերի վրա։ Մենք դեռ չենք հասել նրանց մակարդակին, մրցակիցը մեզնից լավ էր խաղում։
Մյունխենում մենք ավելի ակտիվ էինք, իսկ այս անգամ «Բավարիան» ավելի ուժեղ եւ ինտենսիվ էր։
Սպասելիքները շատ էին, բայց մենք հայտնվել էինք բարդ խմբում։ Կշարունակենք մարզումները եւ կմտածենք առաջնության մասին»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։