Զելենսկին լուսանկարվել է խոցված «իրանական» անօդաչուի ֆոնին
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել ուկրաինացիներին՝ խոցված ռուսական արտադրության «իրանական» կամիկաձե անօդաչու թռչող սարքի ֆոնին, գրում է newsnews.liga.net կայքը։
Նա վստահեցրել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական բանակի կորուստներն ավելի մեծ են դառնալու, և արդյունքում ռուսական կողմը կդառնա կապիտուլյանտ։
«Մեր համատեղ ուժերով մենք, անշուշտ, կտրելու ենք բոլոր մետաղական հրեշների թևերը, անկախ նրանից, թե քանիսն են և որտեղից թռչեն Ուկրաինայի ուղղությամբ: Թշնամու ինքնաթիռները կընկնեն, թշնամու ուղղաթիռները կընկնեն, «Շահեդ»-ները կընկնեն, կանգնուն կմնա միայն ուկրաինացի ժողովուրդը»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ «երկու օրվա ընթացքում ռուսաները 30-ից ավելի անօդաչու թռչող սարք են ուղարկել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կտրականապես հերքել է, որ Իրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարում՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար՝ ասելով, որ Թեհրանը պատրաստ է քննարկել այդ հարցը Կիևի հետ հանդիպմանը։
«Մենք չենք վաճառել և չենք վաճառի որևէ զենք և անօդաչու թռչող սարք՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար, և Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունը կշարունակվի՝ որևէ կապ չունենալով Ուկրաինայի պատերազմի հետ»,- ասել է իրանական դիվանագիտության ղեկավարը։