Եվրատեսիլի բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին. որքան կարժենան տոմսերը
LIFEՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Եվրատեսիլյան շաբաթը Երևանում տպավորիչ է լինելու: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել «Առաջին ալիք»-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ նշելով, որ բացման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին՝ Հանրապետության Հրապարակում, և 16 երկրների մասնակիցները կվառեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը:
- «Տոմսերի վաճառքը կմեկնարկի նոյեմբերին. դեկտեմբերի 11-ի տոմսերը կլինեն 5000-30000 դրամի միջակայքում, իսկ 10-ինը՝ ավելի մատչելի:
- Առաջին ալիքը Հայաստան է հրավիրել «Մանկական Եվրատեսիլի» նախկին հաղթողներին, որոնք ևս հանդես կգան շոում Տավուշի թեմի մանկապատենական երգչախմբի սաների հետ:
- Ելույթ կունենա նաև Մալենան իր հաղթական երգով, ինչպես նաև պրեմիերայով:
- Առաջին ալիքը մրցույթին պատրաստվել է տարեսկզբից: Կազմակերպչական աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր մասնագետներ Հայաստանից և Եվրոպայից:
- Առաջին ալիքը սերտորեն համագործակցում է ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հետ՝ ծրագրի բոլոր բաղադրիչները հարթ և անխոչընդոտ իրականացնելու համար։
- Այս ճանապարհին մեր կողքին են EBU-ի գործընկերները. սա Հանրայինի և մեր երկրի համար մեծամասշտաբ միջազգային շոու իրականացնելու լավագույն փորձառություններից է»,-գրել է նա:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



