«Ուրարտուն» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում
SPORTՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» հյուրընկալվեց «Լեռնային Արցախին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
«Ուրարտուից» աչքի ընկան ռուսաստանցի հարձակվող Օլեգ Պոլյակովն ու ուկրաինացի պաշտպան Եվգենի Ցիմբալյուկը։
«Ուրարտուն» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Լեռնային Արցախը» 5-րդն է՝ 18 միավոր։
Օրվա մյուս խաղում Երեւանի «Արարատը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց Չարենցավանի «Վանի» հետ եւ պարտության մատնեց 2:0 հաշվով։
«Արարատը» 14 միավորով 8-րդն է, «Վանը» (13 խաղ) 6-րդն է՝ 17 միավոր։
Հայաստան․ Fastex Պրեմիեր լիգա, 14-րդ տուր
«Լեռնային Արցախ» - «Ուրարտու»՝ 1:2
Օլաօլուվա Այանվալե Օյետունդե, 5 - Օլեգ Պոլյակով, 35, Եվգենի Ցիմբալյուկ, 44
«Վան» - «Արարատ»՝ 0:2
Ամարա Տրաորե, 27, Արմանդ Դագրու, 37