Իրանը հինգ տարվա մեջ առաջին անգամ նավթի դիմաց փող է ստացել եվրոպական բանկի միջոցով
ECONOMICSԱյն պատժամիջոցները, որոնք եվրոպացիներին արգելում էին իրանական նավթաքիմիական ձեռնարկությունների արտադրանքը գնել, դադարել են գործել, հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Նրա տվյալներով, վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ իրանական նավթաքիմիկները կարողացել են իրենց ապրանքի դիմաց փող ստանալ ԵՄ –ում գրանցված բանկի միջոցով:
Մի քանի տարի գործող էմբարգոյի հետեւանքով Իրանից Եվրամիության երկրներ նավթաքիմիական ապրանքների մատակարարումները դադարել էին: Հիմա սահմանափակումները հանվել են:
Ինչպես IRNA-ին հայտնել է Նավթաքիմիական առեւտրային ընկերության տնօրեն Մեհդի Շարիֆ Նիկնաֆսը, իր ընկերությունն արդեն ստացել է առաջին վճարումը Իսպանիայի բանկերից մեկի հաշվեհամարի վրա: IRNA-ի զրուցակցի խոսքով, գումարների մուտքը նշանավորել է հինգ տարի տեւած վեճի ավարտը, հայտնում է «ՌԲԿ»-ն: