Թուրքիան, Հնդկաստանը և Բրազիլիան փետրվարից բազմապատկել են Ռուսաստանից մատակարարման ծավալները
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանից մատակարարումների ընդհանուր ծավալը հակառուսական պատժամիջոցների ներդրումից հետո կտրուկ նվազել է, սակայն որոշ երկրներ ավելացրել են ներմուծումն այս երկրից։ Ռուսաստանի Դաշնությունից մատակարարումների ծավալով առաջատարը Հնդկաստանն է (+413%), երկրորդ տեղում Թուրքիան է (+213%), երրորդը՝ Բրազիլիան (+166%)։ Գերմանիան նույնպես ավելացրել է ներմուծումը 38%-ով։ Սա բխում է The New York Times-ի տվյալներից։
NYT-ն չի հստակեցրել, թե որ ապրանքների մասին է խոսքը։
Ավելի վաղ The Economic Times թերթը հայտնել էր, որ Հնդկաստանը Չինաստանից հետո երկրորդ տեղն է զբաղեցրել ռուսական նավթի գնման ծավալով՝ հոկտեմբերին՝ 23 տոկոս։
Ռուսաստան արտահանումն ավելացրել են միայն Թուրքիան (+113%) և Չինաստանը (+24%)։
Արևմտյան երկրները կրճատել են մատակարարումները Ռուսաստանի Դաշնություն՝ Մեծ Բրիտանիան՝ 71%-ով, Նիդեռլանդները՝ 52%-ով, Գերմանիան՝ 51%-ով, Իսպանիան՝ 44%-ով։ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից արևմտյան երկրները հակառուսական պատժամիջոցներ են սահմանում։ Մարտին ԱՄՆ-ն հրաժարվել է ռուսական նավթ գնելուց։ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ 2023 թվականի սկզբից կդադարեցնի նավթի և հեղուկացված բնական գազի ներկրումը Ռուսաստանից։ Օգոստոսին ԵՄ երկրները դադարել են ռուսական ածուխի ներկրումը։ Գարնանից արևմտյան երկրները քննարկում են Ռուսաստանից նավթի գների առավելագույն շեմի սահմանման հարցը։