Բայդենը կորցրել է ինքնատիրապետումը
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորցրել է ինքնատիրապետումը Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ Կիևին տրամադրված ռազմական օգնության վերաբերյալ նրա անշնորհակալ վերաբերմունքի պատճառով, գրում է NBC News-ը։
Բայդենն ու Զելենսկին կանոնավոր հեռախոսազրույցներ են ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարեց Ուկրաինային օգնության հերթական փաթեթի մասին։ Սակայն, ըստ հեռուստաալիքի, հունիսին նրանց միջև զրույցը տարբերվում էր նախորդներից։
«Բայդենը հազիվ էր ավարտել Զելենսկիին ասել, որ նա հաստատել է ևս 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն Ուկրաինային, երբ Զելենսկին սկսեց թվարկել այն լրացուցիչ օգնությունը, որն իրեն անհրաժեշտ է, բայց չի ստանում: «Մեր վարչակազմը և ԱՄՆ զինված ուժերը մեծ ջանքեր են գործադրում Ուկրաինային օգնելու համար», - ասել նա (Բայդենը)՝ բարձրացնելով իր ձայնը։ Զելենսկին կարող էր մի փոքր ավելի շատ երախտագիտություն ցուցաբերել»,-հաղորդում է հեռուստաալիքը։