Հիվանդանոցում մահացել է որդու աչքի առջեւ վրաերթի ենթարկված 61-ամյա կինը
SOCIETYԱյսօր՝ հունվարի 2-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երեւանի բնակիչ, 61-ամյա Էմմա Թադեւոսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել 2015 թվականի դեկտեմբերի 30-ին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 30-ին ժամը 20:00-ի սահմաններում Երեւանի0 Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 25-ամյա Արայիկ Ստեփանյանը Այվազովսկի փողոցի 14ա շենքի դիմաց «Lancy» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Է.Թադեւոսյանին եւ նրան իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Է.Թադեւոսյանն աշխատում էր «Բարի Սամարացի» ՍՊԸ-ում, իսկ վրաերթին ականատես է եղել նրա որդին: Փաստի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



