Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Զարգացման բազմաթիվ սցենարներ կան. ցավոք, բոլորն էլ շատ վտանգավոր են․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

News.ru–ն «ԵՄ-ն չի ցանկանում Ռուսաստանին տեսնել Հարավային Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, առաքելություն ուղարկելու գաղափարն իրագործվել է մեծապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շնորհիվ, որը խոստանում է «չլքել հայ ժողովրդին», ինչպես, ըստ նրա, դա արել է Մոսկվան։ Փարիզի և Բեռլինի քաղաքական վերլուծաբանները NEWS.ru-ին պատմել են, թե ինչու է Ֆրանսիայի ղեկավարն այդքան ակտիվ հետաքրքրվում Հարավային Կովկասով։ Պատճառներից մեկն այն է, որ ԵՄ–ն ավելի է ակտիվանում միջազգային անվտանգության հարցերում և ցանկանում է իր «կարողությունները» ցույց տալ նախկին ԽՍՀՄ երկրների օրինակով, NEWS.ru-ին տված հարցազրույցում նշել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը: Իսկ եվրոպական արտաքին քաղաքականության հարցերում ֆրանսիացիները, նրա խոսքով, միշտ իրենց համարել են «հիմնական շարժիչ ուժ»:

«Եվրոպացի քաղաքական գործիչները չեն ցանկանում, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում արբիտրի դերը վերապահվի բացառապես Ռուսաստանին: Նրանք կարծում են, որ հենց ԵՄ-ն պետք է անկախ խաղաղապահի դեր խաղա Բաքվի և Երևանի միջև։ Բայց արդյո՞ք ընդհանուր Եվրոպան, բացի քաղաքական կամքից, բավարար ուժ ունի հետխորհրդային տարածքում իր ազդեցությունն ընդլայնելու համար»,- հարցնում է Ռարը: Դրան, ըստ երևույթին, Փարիզը դրական պատասխան ունի։ Ավելին, Մակրոնի գործողությունները թելադրված են նրա համար ծանրակշիռ փաստարկներով։ Մի կողմից, քաղաքագետի կարծիքով, Ֆրանսիային դուր չեն գալիս Թուրքիայի հավակնությունները եվրոպական ծայրամասում, այդ թվում՝ Կովկասում։ Մյուս կողմից, ինչպես նշում է Ռարը, ներկայիս գլոբալ գործընթացների համատեքստում եկել է «նոր մրցակցությունների» ժամանակը։

«Աշխարհաքաղաքական իրավիճակը ամբողջ աշխարհում արագորեն փոխվում է։ Ըստ ամենայնի, մրցակցությունն Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի միջև միայն կսրվի, «մեծ խաղում» կլինեն այնպիսի նոր ուժեղ դերակատարներ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը, Ղազախստանը։ Շատ բան կախված կլինի Մեծ Եվրասիայում նրանց դիրքավորումից։ Ռուսական դիվանագիտության խնդիրն այսօր ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի համախմբումն է։ Ներկա պայմաններում դա հեշտ գործ չէ։ Նախկինում գոյություն ուներ այնպիսի կազմակերպություն, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, որտեղ հնարավոր էր ընդհանուր լեզու գտնել Եվրոպայի և Եվրասիայի միջև։ Հիմա, փաստորեն, դա արդեն չկա»,- ընդգծել է Ռարը։ Ի դեպ, քաղաքագետը նշել է, որ Արևմուտքը կարող է փորձել վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը 1994 թվականից ի վեր, թեկուզ առանց մեծ հաջողության, զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։

«Մի կողմից՝ Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն է։ Բայց չպետք է մոռանալ, որ հայերն ունեն ուժեղ և ազդեցիկ սփյուռք Արևմուտքում, որը կարող է փորձել վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը... Դա նրանց պետք է, որպեսզի վերականգնեն կորցրած արևմտյան ազդեցությունը Անդրկովկասում»,- ասել է քաղաքագետը։ Թեև Մակրոնը Մոսկվայի հասցեին կոշտ քննադատության հետ մեկտեղ նաև հակաադրբեջանական հայտարարություններ է հնչեցնում, եվրոպացիները չափազանց զգոն են Բաքվի հետ հարաբերություններում, կարծում է Ռարը։ Նա հիշեցրել է, որ հիմա Ադրբեջանը դառնում է նոր էներգետիկ դաշինքի կենտրոն, որից ԵՄ երկրները մոտակա տարիներին գազ կգնեն։ «Հուսով եմ, որ Ֆրանսիան Հարավային Կովկաս է գնում հանուն խաղաղության, այլ ոչ թե ռուսական, թուրքական, իրանական, իսկ ապագայում չինական ազդեցության զսպման համար։ Նաև չեմ կարծում, որ Փարիզը կարող է դա անել»,- հավելել է Ռարը։

«Ֆրանսիան, իհարկե, փորձում էր հավասարակշռություն պահպանել հայ-ադրբեջանական հակամարտության հարցերում, սակայն այժմ անկեղծանում է իր հայանպաստ հայտարարություններում»,–NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Observo ֆրանս-ռուսական վերլուծական կենտրոնի ղեկավար Առնո Դուբյենը։ Նրա խոսքով, թեև Ֆրանսիայի նախագահը «ոչ շատ զգուշավոր և տեղ-տեղ ոչ ամբողջությամբ մտածված հայտարարություններ է արել», բայց դրանք արտացոլում են նրա դիրքորոշումը Ռուսաստանի և բուն հակամարտության նկատմամբ։ «Հիմա ուշադրություն է գրավել մեկ այլ բան՝ ընդհանուր հայանպաստ տոնն ու քննադատությունը Ռուսաստանի հասցեին։ Մակրոնը հայտարարություններ է արել, որոնք իսկապես արտացոլում են իրավիճակի իր տեսլականը։ Սա ինչպե՞ս կանդրադառնա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վրա։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ մի կերպ», - ասել է Դուբյենը: Քաղաքագետը նշել է, որ Հարավային Կովկասում Ֆրանսիայի խաղաղապահ ջանքերը նոր երևույթ չեն։ Ինչպես գիտենք, Փարիզը երկար տարիներ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և վերջին տասնամյակների ընթացքում մասնակցել է բանակցային գործընթացին։ Սակայն միջազգային դիտորդների գործուղումը Հայաստան, անկասկած, նոր շրջադարձ է, որն ունի որոշակի նպատակ։

«Դա իսկապես ԵՄ-ի փորձն է՝ վերադառնալ և որոշակի դերակատարություն ունենալ՝ օգտվելով Ռուսաստանի թուլացումից և Իրանի գործողություններից»,- նշել է փորձագետը։ Ալեքսանդր Ռարը հիշեցրել է, որ Հարավային Կովկասում ֆրանսիական ներկայությունն ուժեղացնելու Մակրոնի գաղափարն իրականացվում է այն ժամանակ, երբ հին աշխարհակարգը փոխվում է: «Օրինակ, Թուրքիան և՛ ՆԱՏՕ-ում է, և՛ ՇՀԿ-ում։ Ի՞նչ է դա նշանակում: Նա ավելի մոտ է Ռուսաստանին, քան Ֆրանսիային: Արդյո՞ք Թուրքիան կմնա Արևմուտքի մաս, թե՞ անկախ ուժ կդառնա Մերձավոր Արևելքում։ Վերցնենք նույն Հայաստանը, որը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում է, բայց Կենտրոնական Ասիայի որոշ երկրների պես ձգվում է դեպի Արևմուտք։ Իսկ նոր մեծ տերություն Չինաստանը Ռուսաստանի դաշնակի՞ցն է, թե՞ մրցակիցը։ Մետաքսի ճանապարհը տարեցտարի ավելի է մոտենում Եվրոպային, որը վախենում է դրանից։ Իսկ ի՞նչ կլինի ԱՄՆ-ի հետ, եթե Թրամփն այնտեղ վերադառնա իշխանության և կրկին կասկածի տակ դնի Եվրամիության հետ դաշինքը։ Զարգացման բազմաթիվ սցենարներ կան, և, ցավոք, բոլորն էլ շատ վտանգավոր են»,- եզրափակել է Ռարը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community