Yerevan, 27.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ցույցեր և երթեր՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Վեգանների համաշխարհային օր (այս բառը Դոնալդ Ուոթսոնի հեղինակությամբ է շրջանառության մեջ մտել ու կազմվել է «vegetarian» բառի առաջին 3 ու վերջին 2 տառերի համակցումից. եզրույթը կիրառության մեջ է մտել 1994 թ. նոյեմբերի 1-ից՝ Ուոթսոնի՝ Լոնդոնում ստեղծած Վեգանների ընկերության կողմից), Անտիգուա և Բարբուդա՝ Անկախության օր, Ալժիր ՝ Ազգային օր, Մեքսիկա և ԱՄՆ՝ Մեռելոց, Ռուսաստան՝ Դատական կարգադրիչի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1828- օծվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին:

1871 – ծնվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:

1899– վախճանվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Աղբյուր Սերոբը:

1899 – ծնվել է հայ խորհրդային ռեժիսոր, դերասան և թատերական գործիչ Արմեն Գուլակյանը:

1908 –ծնվել է ռումինահայ ջութակահար Կարապետ Ավագյանը:

1911 – ծնվել է ռուս-հայկական ծագումով ֆրանսիացի գրող, կենսագրագիր և պատմաբան Անրի Թրուայան (Լեոն Տարասով): 1913 –ծնվել է ճարտարապետ և բարերար Լիթեր Էսքիջեանը:

1960- վախճանվել է հայազգի գրականագետ, թարգմանիչ Հակոբ Խաչատրյանցը:

1968– վախճանվել է արևմտահայ բանաստեղծ, դերասան Պահարեն:

1977 – վախճանվել է ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը:

1993 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը գրավել է շրջկենտրոն Զանգելանը՝ իրեն հարող բնակավայրերով, իսկ ադրբեջանական բանակի զանգելանյան գունդը Արաքսի վրայով նահանջել է Իրան:

1999- Հայաստանի վարչապետ է դարձել Արամ Սարգսյանը:

2001-Երևանում մեկնարկել է ուշուի աշխարհի առաջնությունը:

2002- Հայաստանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության վեցամսյա նախագահությունը:

2003- Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 10 000 դրամ անվանական արժեքով նոր դրամանիշ։

2008-Ավստրալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանը մենամարտի 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Քրիստիան Մայջարեսին՝ թեթևագույն քաշային կարգում դառնալով աշխարհի չեմպիոն բոլոր երեք` IBF, WBC եւ WBA վարկածներով: - ավարտվել է ճարտարապետ Գագիկ Գալստյանի նախագծով կառուցված՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի շենքի շինարարությունը:

2004- վախճանվել է քանդակագործ Արշամ Շահինյանը:

2010- Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Հայաստանը հանել է Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից՝ Թուրքիայի «Կարմիր գրքից»:

2011- Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից և գլխավորել Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը։

2012- Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ ռազմական «Ուրալը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի արդյունքում պայմանագրային 4 զինվոր մահացել է, իսկ 15-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել:

2018– Ազգային ժողովը ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չի ընտրել վարչապետ, որպեսզի արդյունքում խորհդարանն արձակվի իրավունքի ուժով:

2019-Երևանում ցույցեր և երթեր են տեղի ունեցել ընդդեմ Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման։ Ցուցարարները երկնագույն ծուխ են արձակել Եվրախորհրդի գրասենյակի մոտ, ստորագրահավաք են նախաձեռնել, որին միացել է 50 հազարից ավելի մարդ:

ԱՇԽԱՐՀ

82 մ.թ.ա. -Հռոմի արվարձան Պրենեստերի Կոլլինյան դարպասների մոտ տեղի ունեցած ճակատամարտում Սուլլայի կողմնակիցները գլխովին ջախջախել են Մարիուս-ավագի կողմնակիցներին:

1604 -լոնդոնյան Ուայտհոլլում առաջին անգամ ցուցադրվել է Շեքսպիրի «Օթելլո» ողբերգությունը:

1179 - Ֆրանսիայում թագադրվել է Ֆիլիպ 2-րդ թագավորը:

1520- հայտնաբերվել է Մագելանի նեղուցը:

1555- ֆրանսիական հուգենոտները հիմնադրել են ներկայիս Ռիո դե Ժանեյրոն:

1770 –վախճանվել է նեապոլ յան դպրոցի ներկայացուցիչ, իտալացի նկարիչ Գասպարե Թրավերսին:

1755 –տեղի ունեցած երկրաշարժից և դրա հետևանք ցունամիից Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում զոհվել է 60-90 հազար մարդ:

1757 –ծնվել է իտալացի քանդակագործ Անտոնիո Կանովան:

1800– ավարտվել է Սպիտակ տան շինարարությունը, և նույն օրը ԱՄՆ նախագահ Ջոն Ադամսը տեղափոխվել է այնտեղ:

1870 -ԱՄՆ-ի Եղանակի բյուրոն ( հետագայում վերանվանվել է Եղանակի ազգային ծառայություն) ներկայացրել է իր առաջին պաշտոնական եղանակի տեսությունը:

1888- վախճանվել է ռուս ճանապարհորդ և բնախույզ Նիկոլայ Պրժևալսկին:

1894 - Նիկոլայ 2-րդը թագադրվել է Ռուսաստանի ցար:

1897- հիմնվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը:

1914– տեղի է ունեցել Կորոնելի ճակատամարտը, որը Առաջին համաշխարհային պատերազմի կարևոր մարտերից մեկն է, որտեղ Գերմանիան պարտության է մատնել Մեծ Բրիտանիային:

1918- տեղի է ունեցել Մելբոն-սթրիթի (Նյու Յորք) երկաթուղային վթարը, որը ԱՄՆ-ի խոշորագույն երկաթուղային վթարն է, զոհվել է 102 մարդ:

1938 -էկրան է բարձրացել Սերգեյ Յուտկևիչի «Հրացանով մարդը» կինոնկարը:

1939 -աշխարհին է ներկայացվել արհեստական բեղմնավորմամբ ծնված առաջին ճագարը:

1952 - ԱՄՆ-ում առաջին անգամ իրականացվել է ջրածնային ռումբի փորձարկում:

1955- վախճանվել է ամերիկացի հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին:

1977 -ԽՍՀՄ–ում սկսվել են Ту-144 գերձայնային ուղևորատար ինքնաթիռներով ուղևորափոխադրումները:

1981 - Անտիգուան և Բարբուդան անկախացել է Միացյալ Թագավորությունից:

1993- Մաասթրիխթի պայմանագրով ստեղծվել է Եվրամիությունը:

1998- ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community