Հիլարի Քլինթոնը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թրամփի՝ պահանջելով 1 մլն դոլար բռնագանձել ԱՄՆ նախկին նախագահից
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը միջնորդություն է ներկայացրել դատարան նախկին նախագահ Դոնալդ Թրամփից և նրա փաստաբաններից 1,06 մլ դելարի բռնագանձելու պահանջով։ Ինչպես փոխանցում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով դատարան ներկայացված փաստաթղթերին, նման քայլը պայմանավորված է Թրամփի կողմից իր դեմ ներկայացված անհիմն դատական հայցով, որում նա մեղադրվում է 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձերի համար։
Գործակալության տվյալներով՝ քաղաքական գործիչը պահանջում է վերոնշյալ գումարը բռնագանձել որպես այն դատական ծախսերի փոխհատուցում, որոնք նա, 2016 թվականին իր նախընտրական արշավի մասնակիցներն ու մի շարք այլ անձինք կրել են Թրամփի ներկայացրած դատական հայցի հետևանքով։
Ինչպես գրում է գործակալությունը, Թրամփի փաստաբաններից մեկը հայտարարել է, որ Քլինթոնի ներկայացրած միջնորդությունը «սադրիչ մեղադրանք» է։
2022 թվականի մարտին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի շրջանի ԱՄՆ դաշնային դատարանում դատական հայտ է ներկայացրել ընդդեմ Հիլարի Քլինթոնի և Դեմոկրատական կուսակցության առաջնորդների՝ մեղադրելով քաղաքական գործիչներին 2016 թվականի ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով «գիտակցությունը ցնցող ու ազգի ժողովրդավարական հիմքերին մարտահրավերներ նետող աներևակայելի դավադրության» համար։