«Չելսին» մտադիր է վաճառել Ռոմելու Լուկակուին
SPORTՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Լոնդոնի «Չելսին» մտադիր է վաճառել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, որն այս մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերում»։ Աշխարհի առաջնությունից հետո անգլիական ակումբը կդիմի գործնական քայլերի, հաղորդում է Evening Standard-ը։
Մեկ տարվա վարձակալության համար «Ինտերը» վճարում է 8 միլիոն եվրո։ Պայմանագիրը նախատեսում է նույն վճարով եւս մեկ տարի պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն, սակայն «Չելսին» կփնտրի գնորդի, եթե «Ինտերը» չկարողանա վճարել տրանսֆերի համար։
2021թ․ ամռանը «Չելսին» Լուկակուի տրանսֆերի համար «Ինտերին» վճարել էր 115 միլիոն եվրո։ 29-ամյա ֆուտբոլիստը եւս «Չելսի» վերադառնալու ցանկություն չունի։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



