Աֆղանստանի զինվորականները թալիբների գերությունից ազատ են արձակել 59 պատանդի
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի հատուկ գործողությունների ուժերն ազատ են արձակել 59 պատանդի, որոնք հարավային Հիլմենդ նահանգում եղել են թալիբների գերության մեջ, հայտնում է Khaama Press-ը:
Աֆղանստանի պաշտպանության նախարարության հայտարարության տեղեկություններով՝ «Թալիբան» շարժման գրոհայինները պատանդներին պահում էին Նահր-ի-Սարաժ թաղամասում գտնվող բանտում: Այժմ ազատ արձակված մարդիկ գտնվում են երկու ռազմակայաններում:
Պատանդների ազատ արձակման վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել է երկրի ներքին գործերի նախարարի տեղակալը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



