Ռուսաստանի Յարոսլավլի մարզում հրդեհից հինգ մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSNews.am-ը գրում է .
Ռուսաստանի Յարոսլավլի մարզի Ռիբինսկի շրջանի Պեսոչնոյե գյուղում տան հրդեհից հինգ մարդ է մահացել:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հրդեհը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքում: ԱԻՆ-ի Կենտրոնական շրջկենտրոնի տվյալներով, Օկտյաբրսկայա, տուն 7 հասցեում երկհարկանի, 24 բնակարանանոց փայտե շենքում հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է շաբաթ 21.39-ին: Կրակի դեմ պայքարել է 11 հաշվարկ, ընդհանուր թվով 35 մարդ:
Շենքի բնակիչները կտեղավորվեն Պեսոչնոյե գյուղի «Դոբրոտա» սոցիալական սպասարկման կենտրոնում: Հրդեհի նախնական պատճառը պարզվում է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



