Ռուսաստանը տեղյակ է Կիևի ծրագրերի մասին. Շոյգու
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը տեղյակ է Կիևի՝ «կեղտոտ ռումբի» և Ուկրաինայում ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման ծրագրերի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք տեղյակ ենք Կիևի՝ «կեղտոտ միջուկային ռումբ» ստեղծելու փորձերի, ինչպես նաև իր տարածքում ՆԱՏՕ-ի միջուկային զենք տեղակայելու նրա պատրաստակամության մասին։ Վերջերս Ուկրաինայի նախագահը կոչ արեց արևմտյան երկրներին կանխարգելիչ միջուկային հարվածներ հասցնել Ռուսաստանին»,- ասել է Շոյգուն ռուս-բելառուսական համատեղ կոլեգիայի ժամանակ:
Ավելի վաղ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ, Սիրիայում ՌԴ ԶՈւ գործողության մասնակից Անդրեյ Գուրուլյովը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հետ բախումը միջուկային ապոկալիպսիսի սկիզբ կլինի։
Նրա խոսքով, ներկայիս «կեղտոտ ռումբի» սպառնալիքները, իսկ մինչ այդ «կռկռոցները», թե իբր Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք է կիրառելու, միջոցների շարք են՝ ստիպելու Ռուսաստանին օգտագործել նման զենք։