ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով ավանդների տոկոսադրույքները
ECONOMICSՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա առթիվ բարելավել է ավանդների պայմանները։ Կախված ներդրման ժամկետից՝ ՀՀ դրամով ավանդների առավելագույն տոկոսադրույքն աճել է 0,5 տոկոսային կետով՝ մինչև 10․5%: ՌԴ ռուբլով միջոցների ներդրման դեպքում առավելագույն աճը կազմել է 3 տոկոսային կետ՝ մինչև 5․5%։ Առաջարկը տարածվում է «Շահավետ» և «Պրոգրես» ավանդների վրա։
30 օրից մինչև 2 տարի ժամկետով «Շահավետ» ավանդը ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ՀՀ դրամով ներդնել մինչև 10․5% տարեկան առավելագույն տոկոսադրույքով և ռուսական ռուբլով՝ մինչև 5․5% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազ․ ՀՀ դրամ կամ 10 հազ․ ՌԴ ռուբլի, տոկոսները հաշվարկվում են ավանդի ժամկետի վերջում: Տվյալ պրոդուկտի շրջանակներում համալրման և մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն: Նոր առաջարկը գործում է մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ը։
ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդատեսակի առավելագույն եկամտաբերությունն աճել է մինչև տարեկան 9․22%, ռուսական ռուբլով` մինչև 4․87%: Համալրման հնարավորությամբ այս ավանդը հասանելի է սկսած 30 հազ․ ՀՀ դրամից կամ 5 հազ․ ՌԴ ռուբլուց, 30 օրից մինչև 2 տարի ժամկետով:
«ՀՀ Կենտրոնական բանկի կողմից պահպանվող երկնիշ հիմնական դրույքաչափի ֆոնին այսօր խնայողական պրոդուկտների նկատմամբ հաճախորդների պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Հաշվի առնելով ավանդատուների պահանջները՝ մենք որոշել ենք բարելավել մեր երկու ամենապահանջված ժամկետային ավանդների պայմանները, որոնք կարելի է ներդնել առավելագույն շահավետ պայմաններով ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով։ Ներկա պահին այս արժույթներով ավանդների մասնաբաժինը կազմում է բոլոր արտարժույթներով ներդրված ավանդների ավելի քան 90%-ը։ Միևնույն ժամանակ, ՀՀ դրամով ավանդները հաճախորդներին հասանելի են շուկայականից բարձր տոկոսադրույքով»,- մեկնաբանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Հայկ Գևորգյանը:
Ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել և համալրել ավանդներ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար՝ Վիդեո բանկ ծառայության միջոցով:
Բոլոր ավանդները երաշխավորված են ՀՀ ԿԲ կողմից հիմնված Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից։
Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:
Գործող ավանդների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: