«Մանկական Եվրատեսիլ»-ի ռուս հաղթողներին չեն հրավիրվել Երևանում կայանալիք մրցույթին
CULTUREՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«Մանկական Եվրատեսիլ 2006»-ի հաղթողներ, ռուս երգչուհիներ Անաստասիա և Մարիա Տոլմաչյովաները շոուի կազմակերպիչներից այս տարի Երևանում կայանալիք մրցույթին մասնակցելու հրավեր չեն ստացել։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է երգչուհիների տնօրեն Սերգեյ Մասլովը։
«Որևէ ձևով հրավերներ չեն ստացվել, մենք նույնիսկ չգիտեինք այդ մասին, մենք պատրաստ ենք քննարկել այս առաջարկը, բայց առայժմ խոսելու ոչինչ չկա»,- ընդգծել է Մասլովը։
Գործակալությունը նշում, է, որ ավելի վաղ այս տարվա շոուի կազմակերպիչները հայտարարել էին, որ մրցույթի բոլոր հաղթողներին դեկտեմբերին հրավիրել են Երևան։ Նրանք, սակայն, չեն հստակեցրել, թե որն է առաջարկի էությունը՝ մասնակցել շոուին որպես պատվավոր հյուրեր, թե՞ բեմ դուրս գալ։
Ռուսաստանը չի մասնակցում «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին, քանի որ բոլոր ազգային ալիքները՝ Եվրոպական հեռարձակողների միության անդամները, լքել են կազմակերպությունն այն բանից հետո, երբ Եվրոպական հեռարձակողների միությունն Մոսկվային արգելել է մասնակցել մեծահասակների երգի մրցույթին։ Պատճառը հատուկ ռազմական գործողությունն է Ուկրաինայում։