Ուկրաինայում առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 4,5 միլիոն մարդ․ Զելենսկի
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ուկրաինայում ավելի քան 4,5 միլիոն մարդ է մնացել առանց էլեկտրաէներգիայի։ Նրանց մեծ մասը Կիևի մարզից ու մայրաքաղաքից են, որտեղ էլեկտրամատակարարման հետ կապված իրավիճակն առավել ծանրն է։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօրվա դրությամբ Կիևում և վեց շրջանում շարունակվում են էլեկտրաէներգիայի կայունացմանն ուղղված անջատումները: Կա ավելի քան 4,5 միլիոն սպառող, որոնք չունեն էլեկտրաէներգիա: Այժմ առավել շատ են Կիևում և Կիևի մարզում, իսկապես դժվար է», - ասել է Զելենսկին իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում:
Նրա խոսքով՝ իշխանությունները պատրաստվում են էներգետիկ ոլորտում հնարավոր բոլոր սցենարներին։
«Շաբաթվա ընթացքում ես էներգետիկ ոլորտում իրավիճակի հնարավոր տարբերակների վերաբերյալ մի քանի հատուկ հանդիպում եմ ունեցել պաշտոնյաների, էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների և մարզային վարչակազմերի ներկայացուցիչների հետ: Մենք մանրամասն քննարկում ենք բոլոր սցենարներն ու պատրաստում համապատասխան գործողությունները»,- հավելել է Զելենսկին։ .