4-6 աստիճանով կցրտի. եղանակի տեսություն
SOCIETYՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նոյեմբերի 7-ից 11-ը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են Հայհիդրոմետից։
Միաժամանակ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ին և 8-ին կնվազի 4-6 աստիճանով։ Այսպես, երկրի հյուսիսում՝ Շիրակում, նոյեմբերի 7-ին օդի ջերմաստիճանը կլինի +10, իսկ արդեն նոյեմբերի 8-ին՝ +9, գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -5։
Կոտայքում այս օրերին օդը կտաքանա մինչև +13 և +12, գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +2։ Գեղարքունիքում նոյեմբերի 7-ին կլինի +8, գիշերը՝ +1, նոյեմբերի 8-ին՝ +8 և -1։ Լոռիում նոյեմբերի 7-ին և 8-ին ցերեկը սպասվում է +8 և +7, գիշերը՝ մինչև -2 և 0:
Տավուշում ցերեկը օդը կտաքանա մինչև +10, իսկ գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +2 և -1։
Արագածոտնի մարզում նոյեմբերի 7-ին օդը կտաքանա մինչև +14, իսկ գիշերը՝ +1, նոյեմբերի 8-ին սպասվում է +13 և +1: Արարատում, Արմավիրում այս օրերին կդիտվի +15 և +14, իսկ գիշերը՝ 0 և +1:
Վայոց ձորում՝ +15 և +1 (գիշերը). Հարավում՝ Սյունիքի մարզում նոյեմբերի 7-ին և 8-ին ցերեկը սպասվում է +14 և +15, գիշերը՝ +1 և 0:
Երեւանում ողջ շաբաթվա ընթացքում կդիտվի առանց տեղումների եղանակ. Օդի առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կլինի +15, գիշերը կնվազի +2։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



