Կիեւ է ժամանել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը ժամանել է Կիեւ՝ հաստատելու Միացյալ Նահանգների անսասան աջակցությունն Ուկրաինային։ Այս մասին հայտնել են Twitter-ում ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ Նեյթ Էվանսը եւ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։
«ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Կիեւում է, որպեսզի հաստատի ԱՄՆ-ի անսասան աջակցությունն Ուկրաինային, որը պաշտպանում է իր ազատությունն ու ինքնիշխանությունը Ռուսաստանի դաժան եւ անհիմն ներխուժման պայմաններում»,- ասել է Էվանսը։
Դեսպանատան տեղեկությունների համաձայն՝ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Կիեւում կհանդիպի երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ անկախությանը։ Նշվում է, որ նա «կհետեւի ռուսական զորքերի կողմից իրականացված վայրագությունների փաստաթղթավորմանը ու ապացույցների պահպանմանը, ինչպես նաեւ կլսի ողջ մնացածների պատմությունները»: