Իրաքում ահաբեկչության հետեւանքով տասնհինգ զինվորական է զոհվել
INTERNATIONAL NEWSԹիքրիտ քաղաքում իրաքյան ռազմաբազայի վրա հարձակման հետեւանքով առնվազն 15 զինվորական է զոհվել, եւս 22-ը վնասվածքներ է ստացել: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Reuters գործակալությանը:
Աղբյուրի տվյալների համաձայն, հինգ մահապարտ-ահաբեկիչ է հարձակվել բազայի վրա, որն ավելի վաղ օգտագործվում էր Իրաքի ՌՕՈՒ-ի ակադեմիայի կողմից: Երկու գրոհային դարպասների մոտ մեքենա է պայթեցրել, եւս երեքը պայթուցիկ սարքեր են գործի դրել նրա տարածքի այն հատվածում, որտեղ ուժայինների նախապատրաստություն է իրականացվում, նշել է գործակալությունը: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը: Ահաբեկիչները հայտնել են, որ իրենց թիրախը «թշնամական բանակի մարզիչներն էին»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



