Սերգեյ Սարուխանյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
SOCIETYՍերգեյ Սարուխանյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
Հայաստանի ազգային արխիվի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանը ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը, կարևորելով Ազգային արխիվի և Մայր Աթոռի բազմամյա գործնական և բարեկամական հարաբերությունները, քննարկել են երկուստեք համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված Ազգային արխիվի և Մայր Աթոռի արխիվի միջև հուշագրի կնքումը։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ 2023 թվականին նախատեսվող Էջմիածնի Մայր տաճարի վերաբացման և օծման արարողությունների շրջանակում արխիվային փաստաթղթերի ցուցադրություն կազմակերպելու և ժողովածու պատրաստելու վերաբերյալ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine



