Yerevan, 02.June.2026,
00
:
00
BREAKING


Դիվանագիտական խաղը շարունակվում է. պրոտեկտորատի ստվերը Լեռնային Ղարաբաղի վրա. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

iarex.ru-ն «Պրոտեկտորատի ստվերը Լեռնային Ղարաբաղի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ Վաշինգտոնում ԱՄՆ Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ Սպիտակ տան Blair House պաշտոնական հյուրատանը եռակողմ բանակցություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի, Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև։ Այդ հանդիպումը նշանավորել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային նոր ցիկլը, որը մեկնարկել է Սոչիում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանակցությունների արդյունքում։ Ցիկլը շարունակվել է Թեհրանում Փաշինյանի այցի և Իրանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում։

Միաժամանակ, այդ իրադարձությունները տեղի են ունենում հակամարտության գոտում լուրջ փոփոխությունների ֆոնին, որոնք անմիջականորեն կապված են հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած զինված բախման հետ։ Մոսկվայի օպերատիվ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել սրացումը տարածաշրջանում, իսկ Հայաստանին հաջողվեց «փոխատեղմամբ» արագորեն հասնել հակամարտության գոտում ԵՄ և ԵԱՀԿ դիտորդների հայտնվելուն, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռվի իրական գնահատական տալ իրավիճակին։ Բաքուն չկարողացավ կանխել Երևանի նման քայլերը։ Եվ, ինչ էլ ասես, բայց Հայաստանի գործողությունները սկսեցին խանգարել զինված հակամարտության շեմին Ադրբեջանի բալանսավորման կարողությանը: Ըստ ամենայնի, այդ հարցը նախապես էր մշակված՝ գործընթացը բանակցային հարթակ տեղափոխելու հեռանկարով։

Այդ տեսանկյունից Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում կարող է ավելի շատ ձեռնտու լինել Երևանին, բայց միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում մեծ աշխարհաքաղաքական խաղում ակտիվացած ԱՄՆ-ն իր նոր առաջարկներն առաջ մղի, այսինքն՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը լինի իր հովանու ներքո, որպեսզի չլինեն նախատինքներ, որ թողել են Լեռնային Ղարաբաղի հայերին ճակատագրի քմահաճույքին։ Իսկ հասարակական մակարդակում իրավիճակը հետևյալն է: Վաշինգտոնյան բանակցությունների նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ «սեղանին կա երկու փաստաթուղթ»:

Մեկը Բաքվի առաջարկն է, որը հիմա աշխատանքային է։ Բայց հայտնի չէ, թե արդյո՞ք հաշվի առնվում են Երևանի վեց կետից բաղկացած պատասխան առաջարկները։ Կա նաև ռուսական փաթեթը, որի մանրամասները պաշտոնապես չեն հաղորդվում։ Դատելով հայկական ԶԼՄ-ների արտահոսքերից՝ Մոսկվան առաջարկում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը հետաձգել «մինչև ավելի լավ ժամանակներ» և առայժմ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այստեղից էլ Գրիգորյանի՝ «քննարկվող պայմանագրի նախագծում Ղարաբաղի մասին խոսք չկա» հայտարարությունը տեղավորվում է այդ համատեքստում։ Նրա խոսքով, «կարելի է ենթադրել, որ Ղարաբաղի հետ կապված ինչ-որ բան կա տողերի արանքում, բայց դա հստակեցված չէ»։ Երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակման, սկզբունքորեն, խնդրահարույց չի թվում։ Բայց վաշինգտոնյան համատեղ բանակցությունների ընթացքում պարզվել է, որ «մի շարք խնդիրներ կան, որոնք դեռ պետք է լուծվեն»։

Եվ ինչպիսի՞: Արևմտյան որոշ փորձագետներ ենթադրում են, որ ԱՄՆ-ը վերադառնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի բանաձևին, ըստ որի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը «պետք է դառնա ՄԱԿ-ի խնդիր, և միակ ճանապարհը այն անորոշ ժամանակով ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ թողնելն է»։ Նման նախագիծն ինչ-որ առումով փոխկապակցված է մոսկովյան առաջարկների կետերից մեկի հետ։ Եթե իսկապես այդպես է, ապա հասկանալի է, թե ինչու, ինչպես ցույց տվեց Սոչիի հանդիպումը, Մոսկվան որոշեց քաղաքականապես չհրաժարվել արևմտյան բանակցային հարթակներից և միջնորդական ջանքերում էստաֆետը նրանց փոխանցեց։ Նման սցենարը կարող է հարմար լինել Հայաստանին, քանի որ այն արգելափակում է Ադրբեջանի հնարավոր ելքը բանակցային գործընթացից։

Ուստի, պատահական չէ, որ թեև Բայրամովը կոչ է արել «ձեռնպահ մնալ խաղաղ գործընթացը խաթարող գործողություններից», Ալիևը բանակցային գործընթացն ուղեկցում է ռազմական սցենարի անցնելու սպառնալիքներով։ Կա ևս մեկ տարբերակ՝ պայմանավորվել Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի պրոտեկտորատային կառավարման հարցում։ Մյուս կողմից՝ չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ը նախատեսվող գործընթացում տեսականորեն կձգտի առաջ անցնել Մոսկվայից՝ համոզելով Բաքվին ու Երևանին՝ թուլացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում։ Արևմուտքն ի վիճակի է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ սպառնալով շրջափակել նրա տրանսպորտային և էներգետիկ նախագծերը դեպի Եվրոպա։ Միևնույն ժամանակ, թեև դա կարող է էկզոտիկ թվալ, սակայն կարելի է ենթադրել, որ հայկական ուղղությամբ անգամ Արևմուտքի և Իրանի շահերը կարող են համընկնել, որը սկսել է Ադրբեջանին իր ռազմական մկանները ցույց տալ, այդ թվում՝ Բաքվի կողմից ակտիվ լոբբինգի ենթարկվող «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի պատճառով: Թեհրանը կտրուկ է արձագանքում իր սահմանների մոտ ուժերի հարաբերակցության արմատական փոփոխություններին։

Պոտենցիալ կերպով հյուսիսում հայկական բավականին թույլ ազդեցության փոխարեն նա կարող է ձեռք բերել թուրք-ադրբեջանական ուժեղ տանդեմ կամ արևմտյան բլոկ, որը կարող է ցնցել Իրանը: Ուստի Անդրկովկասը Թեհրանի համար դադարել է լինել աշխարհաքաղաքական այնպիսի մարգինալ գոտի, որը նախկինում վերահսկվում էր Ռուսաստանի կողմից։ Միևնույն ժամանակ Բլինքենը խրախուսել է Բայրամովին ու Միրզոյանին՝ ողջունելով նրանց երկխոսությունը, և հույս հայտնել, որ «երկու երկրների իրական և համարձակ քայլերն ուղղված են անցյալը թողնելուն և կայուն խաղաղությանը»։ Վերջիններս էլ պայմանավորվել են արագացնել բանակցությունները և կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Դիվանագիտական խաղը շարունակվում է. բայց ելքը դեռ պարզ չէ։ Պատահական չէ, որ Հոգլանդը ժամանակին խոսել է Ղարաբաղյան հակամարտության բարդ պատմության մասին և կոչ արել սկսել «դրա ծագման օբյեկտիվ պատմական ուսումնասիրությունից», այլ ոչ թե 1920-ականների «խորհրդայնացումից» սկսել պարել պարերը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program