Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է ջախջախվել
INTERNATIONAL NEWSԱֆղանական Լոգար նահանգում ռազմական ուղղաթիռ է ջախջախվել: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով տեղական Տոլո-նյուս հեռուստաալիքին:
Աղետի հետեւանքով երեք մարդ է զոհվել, մեկը վիրավոր է: Նախնական տեղեկության համաձայն, ուղղաթիռը կարող էր ընկնել տեխնիկական անսարքության հետեւանքով:
Նախօրեին երկրի հարավում թալիբներից պատանդների ազատագրման գործողություն էր իրականացվել: 59 մարդ փրկվել էր: Նրանք բոլորը պահվում էին Նահր-ի-Սարաջ շրջանում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման տարբեր գաղտնի բազաներում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



