Ռոնալդուն կտուգանվի մեկ միլիոն ֆունտով
SPORTՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը մտադիր է տուգանել Կրիշտիանու Ռոնալդուին մեկ միլիոն ֆունտով (մոտ 1,14 միլիոն եվրո)՝ հարցազրույցի ժամանակ թիմին քննադատելու համար, հայտնում է metro.co.uk-ը։
Մանկունիացիների մամուլի ծառայությունը չի մեկնաբանել պորտուգալացու նկատմամբ հնարավոր պատժամիջոցները, սակայն նշել է, որ իրենք «համակողմանիորեն կգնահատեն իրավիճակը»։
«Ակումբը կքննարկի իր պատասխանը բոլոր փաստերի հաստատումից հետո»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում ասել էր, որ իրեն դավաճանել են «Մանչեսթեր Յունայթեդում» և նրանից «քավության նոխազ» են սարքել։ Նաև հարձակվողը կարծում է, որ մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չի հարգում իրեն, ուստի ինքն էլ նրա հանդեպ հարգանք չի տածում։