Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

Իշխանությունը պահելու համար ամեն ինչի ընդունակ են. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը սիրում է պարծենալ, թե իբր իրենց շնորհիվ Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է: Իհարկե, կողքից դիտողի համար կարող է թվալ, թե Հայաստանը վերածվել է ժողովրդավարության փարոսի, ընտրական համակարգը վերջապես կայացել է, ընտրական կեղծիքներն այլևս բացառված են, սակայն փաստերն այլ իրողության մասին են վկայում։ Ճիշտ է, գուցե բուն ընտրատեղամասերում ակնհայտ զեղծարարություններ չեն արվում, բայց դա չի նշանակում, թե ընտրակեղծիքները վերացել են։ Ընդհակառակը, շատ դեպքերում կեղծիքների մեթոդներն ավելի են կատարելագործվել կամ ստացել են այլ՝ առավել «դինամիկ» «նրբերանգներ»: Վերջինիս դեռ կանդրադառնանք:

Ուղղակի նախ հիշեցնենք, որ այս չորս տարում ընտրական գործընթացների ժամանակ կրկին արդիական են օրվա իշխանություններին ծառայություններ մատուցելու համար ընտրատեղամասերի շրջակայքում հավաքվող թաղային հեղինակությունները և նմանատիպ այլ շահագրգիռ անձինք։ Խոսքը ընդհուպ նաև իշխանական պատգամավորների մասին է: «Տասովչիկներն» ու իշխանության ներկայացուցիչները հիմա էլ են փորձում ուղղորդել, ազդել քաղաքացիների տրամադրությունների վրա, ընտրողներին ընտրատեղամասեր տանել-բերել։ Դե, վարչական ռեսուրսի մասին չենք խոսում, դա Նիկոլ Փաշինյանի իշխանության «ձիուկն» է՝ գրեթե բոլոր բնագավառներում: Հիմա՝ վերոնշյալ «կատարելագործումների» մասին: Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հատկապես ՏԻՄ ընտրությունների դեպքում դրանց ելքի վրա արհեստականորեն ազդելու «աշխատանքները» առանձնահատուկ «նրբերանգներ» են ստանում ընտրությունների շեմին կամ էլ դրանց անցկացումից և արդյունքների հրապարակումից հետո։

Ի դեպ, տեղին է նշել, որ քանզի իշխող կուսակցությունը կառուցված է ոչ թե գաղափարախոսության առանցքի, այլ մեկ անձնավորության՝ տվյալ դեպքում Փաշինյանի շուրջ, իսկ մարզերում չունի պատշաճ ներկայացվածություն, ապա ՔՊ-ն լուրջ դժվարություններ է ունենում հատկապես ՏԻՄ ընտրություններում։ Եվ դա է պատճառը, որ տեղական ընտրությունների ժամանակ միջամտության փորձերը գործի են դրվում ողջ թափով։ Կիրառվում է ամբողջ վարչական ռեսուրսը, իսկ մրցակիցների նկատմամբ օգտագործվում են ճնշումների ողջ լծակները և գործիքակազմը, հատկապես Փաշինյանի սիրելի՝ իրավական գործիքը, որն այս չորս տարում դարձել է քաղաքական ճնշումների «ամենաարդյունավետ» միջոցը։ «Զարմանալիորեն» հենց ընտրությունների նախօրյակին, եթե առկա է պոտենցիալ հաղթող մրցակից, կամ ընտրություններից անմիջապես հետո, երբ իշխանությունների թեկնածուն պարտված է լինում, հանկարծ պարզվում է, որ ընդդիմության թեկնածուները աշխարհի մեղքերն են գործել, ու նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, կամ, ինչպես նոր փոփոխությամբ են ասում, քրեական վարույթներ են նախաձեռնվում։

Ու այս իշխանությունների համար բացարձակ կարևոր չէ՝ մեղադրանքները գոնե մեկ տոկոսով հիմք ունե՞ն, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ նախընտրական հատվածում հնարավորություն առաջանա աղմուկ բարձրացնել, ազդել հանրային կարծիքի վրա, սևացնել մրցակիցներին, իսկ ընտրություններից հետո պարզապես զրկել հաղթանակից, անազատության մեջ պահել, հնարավորության դեպքում նոր ընտրություններ նշանակել։ Միայն թե որևէ «արու» կամ «էգ» քպական հաղթի: Իսկ այն, որ ընտրությունները կեղծվում են հենց իրենց կուսակցության ներսում, արդեն իսկ բազմախոսուն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջերս կայացած ընտրության արդյունքները տարօրինակ ձևով փոփոխվեցին:

Ու պատահական չէ, որ ավելի ու ավելի են արմատավորվում այն կարծիքները, որ եթե իշխանությունները կեղծում են իրենց քաղաքական թիմի ներսում, ապա կարելի է պատկերացնել, թե իշխանությունը պահելու համար ինչերի են ընդունակ։ Եվ այդ «ամեն ինչի ընդունակ» լինելու տրամաբանության ներքո էլ այս տարիների ընթացքում իրենց նպատակներին ու քիմքին են համապատասխանեցրել օրենսդրությունը, զավթել բոլոր անկախ մարմինները: Ամենավերջինը վերաբերում էր հենց ընտրական համակարգին: Մասնավորաբար, ապագա ընտրություններում իրենց համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար ԿԸՀ-ն էլ կուսակցականացրեցին ու այդ կառույցի ղեկին նշանակեցին «կարկառուն» քպականի։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice