Մարոկոն հույսը դնում է Սաուդյան Արաբիայի եւ Իրանի խելամտության վրա
INTERNATIONAL NEWSՄարոկոյի ԱԳՆ-ը հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայում շիա հայտնի քարոզիչ շեյխ Նիմր ան-Նիմրի եւ Իրանի իշխանությունների արձագանքի հետ կապված:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, Մարոկոյի իշխանությունները հույս ունեն, որ սաուդյան եւ իրանական իշխանությունները թույլ չեն տա, որ հակամարտությունը տարածվի Մերձավոր Արեւելքի այլ երկրների վրա: Ռաբաթը ուշադրություն է հրավիրել այն մտահոգության վրա, որ «ներկայիս լարվածությունը մոտակա ժամերին եւ օրերին կարող է անկառավարելի ծավալներ ձեռք բերել»:
ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Ռաբաթը «հույսը դնում է սաուդյան եւ իրանցի ղեկավարների խելամտության վրա, որպեսզի ստեղծված իրավիճակը չտարածվի արդեն իսկ բազմաթիվ մարտահրավերների դիմակայող տարածաշրջանի այլ երկրների վրա», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



