ՀՖՖ-ն այժմ բանակցում է մի շարք եվրոպացի մասնագետների հետ. FootballTime
SPORTFootballTime-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը շարունակում է թափուր մնալ, թիմի ղեկը ժամանակավորապես ստանձնել է հավաքականի նախկին դարպասապահ, ներկայիս դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:
Հնարավոր նոր գլխավոր մարզչի թեկնածուների մասին բազմաթիվ լուրեր են շրջանառվում: Ամենահաճախը տարածվում էին ազգությամբ ռուս մասնագետների անուններ, սակայն ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրները #FootballTime-ին փոխանցեցին, որ ՀՖՖ-ն բանակացել է միայն Վալերի Կարպինի հետ, ինչը անձամբ հաստատել էր Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչը, որևէ այլ ռուս մասնագետների թեկնածություններ չեն դիտարկվել և որևէ մեկի հետ ՀՖՖ-ն բանակցություններ չի վարել: Նույն աղբյուրից մեզ հայտնեցին, որ ՀՖՖ-ն այժմ բանակցում է մի շարք եվրոպացի մասնագետների հետ և առաջիկայում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների վերջնական ցուցակը պարզ կլինի: