Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է ՄՏԶ-50 տրակտորը վարել 280 կմ/ժ արագությամբ
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին պատմել է, թե ինչպես է իր երիտասարդության տարիներին կարողացել հին ՄՏԶ-50 տրակտորը վարել 280 կմ/ժ արագությամբ: Սա գրավել է «Միլիտարիստ» Telegram-յան ալիքի ուշադրությունը։
«ՄՏԶ-50 տրակտորն իմ առաջին փորձն էր: Կարելի էր ցանկացած արագությամբ վարել: Ես նրանով, անկեղծորեն խոստովանում եմ, անցել եմ օղակաձև ճանապարհով ժամում 280 կիլոմետր արագությամբ և վախենում էի, որ այն կարող է թռչել. ինքնաթիռը թռչում և վայրէջք է կատարում նման արագությամբ», - ասել է Բելառուսի նախագահը:
Նշենք, որ գործարանային բնութագրերի համաձայն, ՄՏԶ-50 «Բելառուս» տրակտորի առավելագույն հնարավոր արագությունը 33 կմ/ժ է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



