Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Գոնգ՝ ռազմական գործողություններից մինչև սիմֆոնիկ նվագախումբ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գոնգը հարվածային երաժշտական գործիք է և ունի բազմաթիվ տարատեսակներ: Այն հենակից ազատորեն կախված մետաղյա սկավառակ է՝ կենտրոնում մի փոքր գոգավորությամբ: Գոնգի հայրենիքը Ճավա կղզին է, որը գտնվում է Չինաստանի հարավ-արևմուտքում: Մ.թ.ա. 2-րդ դարից գոնգը զանգվածաբար տարածվել է ամբողջ Չինաստանում: Պղնձե գոնգը լայնորեն օգտագործվել է ռազմական գործողությունների ժամանակ հրամաններ հաղորդելու համար, ինչպես նաև դրա հնչյունների ներքո զորքերը անցնում էին հարձակման թշնամու դեմ: Ժամանակի ընթացքում գոնգեր սկսել են օգտագործել նաև այլ նպատակների համար: Այսօր գոնգերի ավելի քան երեսուն տարատեսակ գոյություն ունի՝ մեծից փոքր:

Գոնգը պատրաստվում է տարբեր նյութերից: Ամենից հաճախ պատրաստված է պղնձից և բամբուկի խառնուրդից: Երբ մուրճով հարվածում են, գործիքի սկավառակը սկսում է թրթռալ՝ արձակելով բարձրացող ձայներ: Խոշոր գոնգերին հարվածներ հասցնելու համար օգտագործվում են փափուկ, խոշոր գլուխներով մուրճեր: Գոնգ նվագելու շատ մեթոդներ կան: Դա կարելի է անել մուրճերով կամ փայտիկներով հարվածելով, անգամ պարզապես մատը սկավառակի եզրին շփելով: Նման գոնգերը դարձել են կրոնական բուդդայական ծեսերի մաս: Իսկ նեպալ յան երգող ամանները օգտագործվում են ձայնաթերապիայի մեջ բուժական նպատակներով: Ներկայում առավել տարածված են չինական և ճավայական գոնգերը: Չինականը պատրաստվում է պղնձից: Սկավառակի եզրերը թեքված են լինում 90 աստիճան անկյան տակ, իսկ չափերը տատանվում են 0,5-ից 0,8 մետր տրամագծի սահմաններում:

Այդ գոնգի ձայնն ավելի երկար է, դանդաղ է թուլանում և ավելի խիտ է: Չինաստանում գոնգն օգտագործվում է երկրպագության համար: Ճավայական գոնգը լինում է ուռուցիկ, կենտրոնում փոքրիկ գլխիկով, տրամագիծը տատանվում է 0,14-ից 0,6 մ-ի սահմաններում: Պտուկային գոնգերը տարբեր հնչյուններ են արձակում և տարբերվում են չափերով: Այդ անսովոր անունը պայմանավորված է նրանով, որ գոնգի մեջտեղում ուռուցիկություն կա, որը նման է պտուկի և կազմված է գոնգի հիմնական գործիքից տարբերվող նյութից: Արդյունքում գոնգը արձակում է խուլ ձայն, մինչդեռ պտուկը արձակում է վառ ձայն, ինչպես զանգը: Նման գործիքներ հանդիպում են Թայլանդի Բիրմա քաղաքում: Քամու գոնգերը հարթ են ու ծանր: Նրանք ստացել են իրենց անունը քամու նման հնչյուն արձակելու պատճառով: Նման գոնգը նվագում են նեյլոնե ծայրապանակներ ունեցող ձողերով, իսկ արձակած ձայները նման են բազմաթիվ փոքրիկ զանգակների ձայներին:

Քամու գոնգեր սիրում են օգտագործել ռոք-կոմպոզիցիաներ կատարող թմբկահարները: Ձայնային հնարավորություններից առավելագույն օգուտ քաղելու համար սիմֆոնիկ նվագախմբերում օգտագործվում են տարբեր գոնգեր: Փոքրերի վրա նվագում են փափուկ ծայրապանակներ ունեցող փայտերով: Միևնույն ժամանակ, խոշոր գոնգերի համար օգտագործում են թաղիքե ծայրակալներով մուրճեր: Նման գոնգը հաճախ օգտագործվում է երաժշտական ստեղծագործությունների վերջին ակորդների համար: Գոնգի ձայնը լսելի է դարձել դասական ստեղծագործություններում 19-րդ դարից: Ջակոմո Մեյերբիրն առաջին կոմպոզիտորն էր, որն ուշադրություն է դարձրել դրա հնչյուններին: Գոնգը հնարավորություն է տալիս մեկ հարվածով ընդգծել պահի նշանակությունը, հաճախ նշում է ողբերգական իրադարձությունը, ասենք՝ աղետը:

Օրինակ՝ գոնգի ձայնը լսվում է Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» ստեղծագործության մեջ արքայադուստր Չեռնոմորի առևանգման ժամանակ: Գործիքը հնչում է Ռախմանինովի, Շոստակովիչի, Ռիմսկի-Կորսակովի, Չայկովսկու և շատ այլոց գործերում: Ներկայում էլ չինական ժողովրդական ներկայացումները բեմում ուղեկցվում են գոնգով: Դրանք օգտագործվում են Պեկինի օպերայի «Պինցզյուն» օպերայի արիաներում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan