Եվրոպայում նավթը չափազանց շատացել է
ECONOMICSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Եվրոպայում նավթավերամշակման գործարաններում նավթի ավելցուկ է առաջացել։ Պաշարները գերազանցել են այս տեսակի վառելիքի տարածաշրջանի կարիքները, գրում է Reuters-ը։
Ձեռնարկությունները մեծ ծավալների նավթ են պահեստավորել՝ մտավախություն ունենալով, որ դրա դեֆիցիտ կլինի՝ ռուսական վառելիքի մատակարարման ԵՄ-ի արգելքը ուժի մեջ մտնելուց հետո։ Բացի այդ, մտահոգությունները կապված են եղել ֆրանսիական նավթավերամշակման գործարանների գործադուլների հետ, որոնք կանգնեցրել են երկրի ամենամեծ գործարանը: Գործակալության կողմից վկայակոչված եվրոպացի թրեյդերներից մեկը իրավիճակը «ամենուր չափազանց շատ նավթ կա» բառերով է նկարագրել:
Փորձագետները նշում են, որ շուկայի բացասական ակնկալիքները չեն արդարացել, քանի որ տարածաշրջանն արդեն պայմանագրեր է ստորագրել Բրազիլիայից, Գայանայից, Կանադայից եւ ԱՄՆ-ից վառելիքի մատակարարումների վերաբերյալ։ Որպես Եվրոպային նավթի այլընտրանքային մատակարարներ թրեյդերները նաեւ նշում են Մերձավոր Արեւելքի երկրները։