Ռիշի Սունակն առաջին անգամ ժամանել է Կիև և 50 միլիոն ֆունտ ստերլինգի օգնության փաթեթ խոստացել Զելենսկուն (տեսանյութ, լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ ժամանել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, գրում է Daily Mail-ը:
Ուղևորության ընթացքում Սունակը հաստատել է 50 միլիոն ֆունտ ստերլինգի օգնության փաթեթը, որը կօգնի ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը:
«Ուկրաինացի ժողովրդի խիզախությունը ոգեշնչում է աշխարհին: Տարիներ հետո մենք մեր թոռներին կպատմենք ձեր պատմությունը»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկու հետ հանդիպմանը:
Սունակը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան «կկանգնի Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի շահել իրեն անհրաժեշտ և արժանի խաղաղությունն ու անվտանգությունը»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027







