Առաջիկայում Մերգելյան զբոսայգին կարդիականացվի և կդառնա քաղաքի լավագույն հանգստի վայրերից մեկը. Արամ Ազատյան (լուսանկարներ)
BLOGՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հայտնել է, որ առաջիկայում Մերգելյան զբոսայգին կարդիականացվի և կդառնա քաղաքի լավագույն հանգստի վայրերից մեկը: Նա այս մասին գրել է պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
«Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ Արաբկիր վարչական շրջանում շրջայցի ժամանակ, քաղաքացիների խնդրանքը` վերականգնել երբեմնի բոլորիս կողմից սիրված Մերգելյան զբոսայգին, արդեն իսկ կյանքի է կոչվում: Ապամոնտաժվում են ապօրինի տեղադրված մանկական հնամաշ խաղերը և անօրինական շինությունները, տաղավարները: Առաջիկայում Մերգելյան զբոսայգին կարդիականացվի և կդառնա քաղաքի լավագույն հանգստի վայրերից մեկը», - հայտնել է պաշտոնյան:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17






