Դիլիջանի ազգային պարկում բռնկված հրդեհը մարվել է․ ԱԻՆ
SOCIETYՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան ազգային պարկ»-ի 2-րդ պահաբաժնում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 21։50-ին։ Այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև անտառտնտեսության 4 աշխատակից։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



