Ռոնալդուն այն մարդկանցից չէ, որը լուռ կհանդուրժի ՄՅՈՒ-ի ղեկավարության, տեն Հագի և մամուլի անարգանքը․ Պիրս Մորգան
SPORTՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Լրագրող Պիրս Մորգան խոսել է ՄՅՈՒ-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ռոնալդուն այն մարդկանցից չէ, որ ձեռքերը ծալած կնստի և լուռ կհանդուրժի այն, թե ինչպես է ՄՅՈՒ-ի ղեկավարության, տեն Հագի և մամուլի կողմից անարգանքի արժանանում, և այն, թե ինչպես են իր մասին, ինչպես ինքն է ասում, «95 տոկոս աղբ հրապարակում»,- ասել է հաղորդավարը, որը վերջերս աղմկահարույց հարցազրույց է հրապարակել պորտուգալացու հետ։
Ֆուտբոլիստը բրիտանացի լրագրողին տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ իրեն ակումբում պարզապես ստիպում են, որ հեռանա: Ռոնալդուն խոստովանել էր, որ այս պահին իր հարազատ ակումբը զիջում է «Սիթիին», «Լիվերպուլին» ու «Արսենալին»: Նրա պնդմամբ` ակումբում պետք է ամեն ինչ քանդել ու սկսել զրոյից:
Ռոնալդուն նշել է նաև, որ չի հարգում թիմի ներկայիս գլխավոր մարզչին։