Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է ավելի քան 5 դրամով
ECONOMICSՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 21-ին, կազմել է 395.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 404.51 դրամ (նվազել է 5.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 467.02 դրամ (նվազել է 3.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.51 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 393-399 դրամով, վաճառվում է 403-404 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 396-400 դրամով, վաճառվում է 412-419 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.54-6.35 դրամով, վաճառվում է 6.55-6.85 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 398 դրամով, վաճառվում՝ 402.5 դրամով:
Եվրոն գնվում է 404-407 դրամով, վաճառվում է 413-414 դրամով:
Ռուբլին գնվում է 6.25-6.30 դրամով, վաճառվում է 6.45 դրամով: