«Ես միանգամից սիրահարվել եմ Անիին, բայց արգելված էր որևէ հարաբերություն ժյուրիի և մասնակցի միջև». Անդրեն՝ Անիին սիրահարվելու, ծնողների հետ ծանոթացնելու և ընկերներին տեղեկացնելու մասին
LIFEՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«Ազգային երգիչ» նախագծի շրջանակներում առաջին անգամ տեսա Անիին և հենց այդ պահին հասկացա, որ սիրահարվել եմ: Այս մասին Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման ընթացքում պատմել է Անդրեն՝ ներկայացնելով իր և Անի Օհանյանի սիրո պատմությունը:
«Երբ բարձրանում էի պրոդյուսերների մոտ բոլորը հետաքրքրվում էին՝ ինչ է պատահել, բայց ես չէի կարող ասել, որ սիրահարվել եմ մասնակիցներից մեկին, քանի որ արգելված էին հարաբերությունները ժյուրիի և մասնակցի միջև: Առաջին փուլի ավարտից հետո հետ եմ մեկնել ԱՄՆ ու կապն այդ փուլում ընդհատվել է, իսկ հետո ես գրեցի Անիին առաջինը՝ ասելով, որ պատրաստ եմ նրա կողքին լինել և օգնել նրան»,- ասաց Անդրեն:
Անին հավելեց, որ չի հավատացել, որ նրան Անդրեն է գրել:
«Ինստագրամ բացել եմ նախագծի համար, երբ ստացա նամակ մտածեցի՝ ֆեյք էջ է, բայց երկար շփվեցինք մոտ 2 տարի: Երբ իմացա, որ առողջական խնդիրներ ունի մենք չէինք շփվում, քանի որ հարաբերությունները դադարի մեջ էին»,- ասաց Անի Օհանյանը: