Գերմանիան կարող է մինչեւ 200 հազար փախստական ընդունել
INTERNATIONAL NEWSԳերմանիան ամեն տարի 200 հազար փախստական կարող է ընդունել: Այս մասին հայտարարել է Բավարիայի վարչապետ, իշխող Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ Հորսթ Զեեհովերը, հաղորդում է РИА Новости-ն:
Նրա խոսքով, փախստականների այսօրվա հոսքը շատ մեծ է, մյուս եվրոպական երկրները չեն ձգտում կիսել այդ բեռը, քանի որ նրա խոսքով՝ եսասեր են:
«Սա վերաբերում է նաեւ արաբական երկրներին եւ ԱՄՆ-ին, որոնց մենք պարտական ենք մի շարք խնդիրների համար, որոնք միգրացիայի առաջացման պատճառ են դարձել», — ասել է Զեեհոֆերը:
201թ. Գերմանիան պաշտոնական տվյալով ավելի քան մեկ միլիոն փախստական է ընդունել: Եվս 250 հազար մարդ Գերմանիա է ժամանել ապօրինաբար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



