Ադրբեջանական նավթարդյունաբերական հարթակում հրդեհը դեռեւս մարված չէ
SOCIETYԱդրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է վերացնել «Գյունեշլի» հանքավայրի թիվ 10 ստորջրյա հարթակի վթարի հետեւանքները:
Ինչպես հաղորդում է «Թրենդը», նախարարության Պետական հակահրդեհային ծառայության հրշեջ «Հողմապտույտ-5» եւ «Հողմապտույտ-8» նավերը ներկայումս պայքարում են կրակի դեմ, ինչպես նաեւ շարունակում են անհետ կորած նավթագործ բանվորների որոնումները:
Դեկտեմբերի չորսի երեկոյան ուժեղ փոթորիկի հետեւանքով վնասվել էր բարձր ճնշման ստորջրյա գազատարը, ինչը ադրբեջանական SOCAR պետական ընկերության «Գյունեշլի» հանքավայրի հարթակում հրդեհի պատճառ է դարձել: Լայնածավալ փրկարարական գործողության արդյունքում 33 մարդ է փրկվել: Այս պահին հայտնաբերված է ութ զոհվածի մարմին, 22 նավթագործ բանվոր անհետ կորած է համարվում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



