Yerevan, 06.December.2025,
00
:
00
BREAKING


«Եթե ուզում ենք ունենալ բարեփոխված տրանսպորտային համակարգ, պետք են համակարգային լուծումներ, ավտոբուսների ներկրմամբ հարցը չի լուծվելու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հալաբյան փողոցից Մաշտոցի պողոտա հասնելը, այն էլ, երբ Կիևյանը «կիսում եք» Օրբելի եղբայրների փողոցով, 10-15 րոպեի հարց է: Բայց մի թեթև խցանում, վթար կամ էլ պիկ ժամ, և կարճ թվացող ճանապարհն անվերջանալի է թվում: Առավոտյան և երեկոյան պիկ ժամերին անհնար է անգամ երթուղային կամ ավտոբուս «խցկվելը», թերևս մեր հարուստ լեզուն անգամ համապատասխան բառ չունի այդ տեսարանին: Արդարության համար ասենք՝ խնդիրն արդիական է թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների օրոք, և ստացվում է նաև, որ այն չլուծվող է: Կանգառներում տրանսպորտին սպասող քաղաքացիներին հավատ չեն ներշնչում նաև խոստումները, որ ներմուծվող ավտոբուսներն ու տրոլեյբուսներն իրավիճակ են փոխելու մեր երթևեկության մեջ:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը նշում է՝ այս ոլորտում համակարգային լուծումների կարիք ունենք, միայն ավտոբուսներ ու տրոլեյբուսներ ներկրելով խնդիրը չի լուծվի: «Ներկրվող միջին չափի ավտոբուսները հարց չեն լուծում: Դեռևս 2016-17 թթ. քննարկվում էին ոլորտում առկա և լուծում պահանջող խնդիրները: Դեռ այն ժամանակ ասվում էր, որ նախ պետք է գործի տրանսպորտային միասնական համակարգ: Մասնավորաբար, չվացուցակների միասնական համակարգ, որը կղեկավարվի մեկ կետից: Մեզ մոտ հիմա ամեն գիծ ու համար իր չվացուցակն ունի, դրանք իրար հետ չեն համընկնում: Կանգառում րոպեներ կարող ես սպասել, և մեկ ավտոբուս չգա, բայց հետո միանգամից տարբեր համարի ավտոբուսներ ու երթուղայիններ մոտենան կանգառին՝ իրար խանգարելով ու չզիջելով, մեկ-երկու շարք զբաղեցնելով, խցանումներ առաջացնելով:

Սրան զուգահեռ պետք է պարտադիր միասնական տոմսային համակարգ լինի: Սա ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կիրառելի լուծում է, բայց, չգիտես ինչու, մեզ մոտ սա դեռ չի կիրառվում: Ավտոբուսների մեջ տոմսարկղեր տեղադրվեցին, որոնք միայն 100 դրամանոց մետաղադրամ են ընդունում: 100 դրամանոց չունենալու դեպքում ուղևորը գումարը տալիս է վարորդին, որը ոչ թե մանրում է այն, այլ «ստանում է» ուղեվարձը: Արդյո՞ք սա կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում: Փոփոխություններ ոլորտում արվում են՝ նոր ավտոբուսներ են ներկրվել ու ներկրվում, բայց իրականում ոչ մի լուրջ փոփոխության ականատես չենք լինում, հիմնական հարցը դրանով որևէ կերպ չի լուծվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Զրույցի ընթացքում փաստում ենք, որ հատկապես սարսափելի է վիճակը առավոտյան ու երեկոյան ժամերին և շաբաթ-կիրակի օրերին, երբ աշխատանքն, ասենք, ժամը 22:00-ին ավարտելով, հնարավոր է՝ անհույս սպասես կանգառում և այդպես էլ չկարողանաս երթուղային նստել: «Այ, եթե տրանսպորտային միասնական համակարգ ունենանք, նման խնդրի առջև մեր քաղաքացիները երբեք չեն կանգնի: Դեռևս մի քանի տարի առաջ բրիտանական մի կառույցի ներկայացուցիչներ հետազոտություններ անցկացրեցին մեր երկրում, վերջնարդյունքում նշեցին, թե ինչպիսի տրանսպորտային համակարգ են պատկերացնում, օրինակ՝ ծրագրում նշված էր, որ առավոտյան, եթե չեմ սխալվում, 06:30-07:00-ից մինչ գիշերվա 23:30-00:00-ն տրանսպորտն անխափան, հստակ գրաֆիկով պետք է գործի:

Բայց այս ծրագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց: Հիմա երեկոյան ժամը իննից հետո որոշ երթուղիներ չեն գործում, որոշներն էլ շատ ուշ-ուշ են մոտենում կանգառներին: Վարորդներն ուղղակի կատարում են իրենց պլանը և գնում տուն, եթե ավելի պարզ լեզվով ասենք: Իսկ եթե գործեր միասնական համակարգ, վարորդը չէր մտածելու, թե որքան ուղևոր պետք է փոխադրի, այլ աշխատելու էր գրաֆիկով, մտածելու էր սահմանված ժամին աշխատանքը սկսելու և ավարտելու, ոչ թե ուղղակի պլան կատարելու մասին»,-նշում է մեր զրուցակիցը:

ՀԿ նախագահը համոզված է՝ մինչև համակարգային փոփոխություններ չկատարվեն, նկատի ունենալով նաև վերը նշվածները, որևէ դրական տեղաշարժ չի լինի, կկատարվեն քայլեր, որոնց արդյունքները, սակայն, ընդհանուր պատկերի վրա մեծ ազդեցություն չեն թողնի: Նշում է նաև, որ քաղաքում անընդհատ կարելի է խցանումների հանդիպել, ոմանք դա պայմանավորում են մեքենաների առատությամբ: «Մեքենաների շատ լինելը միայն մեզ մոտ չէ, այնպիսի դարում ենք ապրում, երբ մեքենաների առատության տեսանկյունից նույն իրավիճակն է գրեթե բոլոր երկրներում: Ուղղակի, ի տարբերություն շատ երկրների, մեզ մոտ քաղաքացիները նախընտրում են անձնական մեքենաներով տեղաշարժվել և տրանսպորտից չօգտվել անգամ կարճ ճանապարհ գնալու՝ մի կետից մյուս կետը հասնելու դեպքում: Կարող եմ իմ օրինակը բերել: Եթե տրանսպորտը նորմալ գործեր, իմանայի, թե որ ժամին է այն մոտենում կանգառին, որ գերծանրաբեռնված չէ, կամ թե ինչպես է աշխատում, տրանսպորտով կտեղաշարժվեի, ոչ թե անձնական մեքենայով:

Իսկ հիմա այլընտրանք չունեմ: Իմ նման շատերն են մտածում, մեքենա ունեցող քաղաքացիները նախընտրում են այդ տարբերակը անգամ քաղաքում տեղաշարժվելու համար, բայց եթե տրանսպորտային համակարգը նորմալ գործեր, վստահաբար կարող եմ ասել, որ շատերը կօգտվեին դրանից և մեքենաներն ուղղակի ավտոտնակից դուրս չէին բերի: Այստեղ նաև նշենք, որ երթևեկության մեջ մեծ թվով մեքենաներն էլ խցանումների պատճառ են դառնում, չմոռանանք նաև, որ քաղաքում մեծ խնդիր են ավտոկայանատեղիները: Մինչդեռ մեկ մեծ՝ 100-120 տեղանոց ավտոբուսի շնորհիվ տասնյակ մեքենաներ այլևս չեն լինի երթևեկության մեջ, իսկ դա մեծապես կբեռնաթափի մեր երթևեկությունը հատկապես պիկ ժամերին: Մյուս կողմից՝ հրաշալի լուծում կդառնա մետրոյի նոր կայարանների բացումը, բայց կա՞ արդյոք այդ հնարավորությունն առաջին հերթին, իհարկե, ֆինանսական տեսանկյունից:

Օրինակ՝ մետրոյի Աջափնյակի կայարանի բացմամբ որոշակիորեն երթևեկությունը կբեռնաթափվի, մի քանի կայարանի բացումն ավելի արդյունավետ լուծում կտա հարցին: Հստակ է մեկ բան՝ եթե ուզում ենք ունենալ բարեփոխված տրանսպորտային համակարգ, ապա պետք են համակարգային լուծումներ»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club